Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Սարոյան. «Այ մարդ, ծնունդի էլ իրավունք չունե՞նք եթանք»

Մարտ 05,2016 13:38

Մամուլում հրապարակումներ կան, որ միանգամից 4 ոստիկանապետի պաշտոնազրկելու պատճառը պատգամավորներից մեկի ծննդյան արարողությանը մասնակցելն է, որին ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ հյուրընկալվել էր նաեւ քրեական աշխարհից Թեւոսիկը: Վլադիմիր Գասպարյանը խնջույքի արարողությունից մեկ ամիս անց անակնկալի էր բերել ոստիկանապետերին՝ նրանց պաշտոնազուրկ անելով:

Մարտի 5-ին Եռաբլուր այցելած Սեյրան Սարոյանից Aravot.am-ը խնդրեց մեկնաբանել մամուլի հրապարակումները: Նա պատասխանեց. «Լավ էլի, ասում խոսում են, էլի»: Ճշտող հարցին՝ այսինքն՝ հրապարակումերը կապ չունե՞ն իրականության հետ, նա պատասխանեց՝ «Հա՛, հա՛: Դուք իրեն հարցրեք»:

Aravot.am-ի դիտարկմանը, որ նա էլ է մասնակցել արարողությանը, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Այ մարդ, ծնունդի էլ իրավունք չունե՞նք եթանք»: Դիտարկումը, թե բայց այդ արարողությունից հետո են ոստիկանապետերը պաշտոնազուրկ եղել, Սեյրան Սարոյանը թողեց  անպատասխան՝ նստելով մեքենան:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031