Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածքային կառույցները համակարգելու է ԲՀԿ նախագահը

Մարտ 17,2016 08:56

Պարզաբանում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը

– Պարոն Էնֆիաջյան, այսօր մամուլում տեղեկություն կար, որ ԲՀԿ տարածքային կառույցների համակարգող Աբրահամ Մանուկյանը հեռացվել է այդ պաշտոնից եւ այսուհետ համակարգելու է միայն Շենգավիթի եւ Նորք-Սարաշի ԲՀԿ տարածքային կառույցները։ Կա՞ նման բան։

– Մամուլը, ինչպես միշտ, ամեն ինչ ներկայացանում է ծայրահեղ գույներով։ Աբրահամ Մանուկյանը ոչ մի տեղից չի հեռացվել։ Պարզապես երեկ, խմբակցության նիստի ժամանակ, տիկին Զոհրաբյանը խմբակցությանը տեղեկացրեց, որ հանդիպել եւ զրուցել է Աբրահամ Մանուկյանի հետ եւ փոխադարձ համաձայնությամբ որոշել են, որ պարոն Մանուկյանն այլեւս չի համակարգի ԲՀԿ տարածքային որոշ կառույցների գործունեությունը, այլ կզբաղվի բացառապես Շենգավիթի եւ Նորք-Մարաշի ԲՀԿ կառույցներով։

Դա եղել է նաեւ Աբրահամ Մանուկյանի ցանկությունն, ու մամուլի իմ հարգարժան գործընկերներին խորհուրդ եմ տալիս ինչ-որ տեղից ինչ-որ բան լսելու դեպքում փորձել այն ճշտել կուսակցության մամուլի խոսնակից, կամ ԲՀԿ պատասխանատուներից որեւէ մեկից։ Վստահաբար, մենք շատ ավելի ճշգրիտ տեղեկություն կտրամադրենք։

Enfiajyan_Vahe

– Իսկ ո՞վ է այսուհետ զբաղվելու տարածքային կառույցների աշխատանքների համակարգմամբ։

– Տարածքային կառույցների աշխատանքների ընդհանուր համակարգմամբ զբաղվելու է կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Մարիամ ԱՐՍԵՆՅԱՆ

Հ. Գ. Նշենք, որ «Հայկական ժամանակ» թերթն այսօր գրել է. «Երեկ տեղեկացրել Էինք, որ ԲՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը ԲՀԿ թեւերից մեկի ղեկավարն է համարվում եւ պատերազմ էր հայտարարել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին, հեռացվելու է կուսակցությունից։

Նաիրա Զոհրաբյանը մեր հարցին ի պատասխան ասել էր, որ այս պահին դեռ նման հարց չի քննարկվում։ Մեզ հայտնի դարձավ, որ Մանուկյանին, այնուամենայնիվ, հեռացրել են, սակայն ոչ թե կուսակցությունից, այլ լծակներից։ Աբրահամ Մանուկյանը չի զբաղվելու ԲՀԿ տարածքային կառույցների համակարգմամբ, այլ զբաղվելու է միայն Շենգավիթի եւ Նորք Մարաշի ԲՀԿ կառույցներով։

Նախկինում Մանուկյանը համակարգում Էր ԲՀԿ 68 տարածքային կառույցներից 44-ը, մնացածի համակարգմամբ զբաղվում Էր Վարդան Վարդանյանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031