Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ տեղի ունեցավ IX-րդ միջազգային երիտասարդական գիտագործնական «Մեդիապոլիգոն-24» լրագրողական սեմինարը

Ապրիլ 04,2016 11:03 Share

2016 թ. մարտի 28-ից ապրիլի 2-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի, «Русский репортер» ռուսական դաշնային ամսագրի, «ԱրմԻնֆո» լրատվական գործակալության և Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի աջակցությամբ տեղի ունեցավ IX միջազգային երիտասարդական գիտագործնական «Մեդիապոլիգոն-24» լրագրողական սեմինարը:
Միջոցառմանը մասնակցեցին ավելի քան 200 ուսանողներ, լրագրողներ և լուսանկարիչներ Հայաստանից, Ռուսաստանից եւ ԱՊՀ այլ երկրներից: «Մեդիապոլիգոն-24» սեմինարի շրջանակներում անցկացվեց «Երևան-24» հատուկ նախագիծը, որի նպատակն էր տոտալ լրագրության նոր ձևաչափով առավել ծավալուն պատկերել ժամանակակից քաղաքի կյանքի դինամիկան: Բացի այդ, տեղի ունեցան վարպետության դասեր Հայաստանի առաջատար լրագրողների և լուսանկարիչների և «Русский репортер» ամսագրի աշխատակիցների կողմից: «Մեդիապոլիգոն-24»-ի շրջանակներում նախագծի թղթակիցները տարբեր ձևաչափերով լուսաբանում էին տեղական կազմակերպությունների, ձեռնարկությունների կյանքը և գործունեությունը: Սեմինարի առավել ակտիվ մասնակիցները պարգևատրվեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից նվերներով:

ՎՏԲ-Հայաստան բանկը մշտապես աջակցում է կրթության ոլորտին, ողջունելով նման լայնածավալ կրթական ծրագրերի անցկացումը, որոնց մասնակցում են ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի, այլև ԱՊՀ այլ երկրների ներկայացուցիչները: Նման միջոցառումները նպաստում են երկրների միջև հարաբերությունների զարգացմանը տարբեր մակարդակներում, ինչպես նաև խթանում են երիտասարդ մասնագետների կողմից նոր գիտելիքների ու հմտությունների ձեռք բերելու ձգտումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930