Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկայի հայկական համագումարը դատապարտում է Ղարաբաղի դեմ վերջին հարձակումները

Ապրիլ 04,2016 15:28

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սրումը և վերստին կոչ է անում վերականգնել և լիովին կիրարկել Ազատության աջակցության ակտի 907 բանաձևը, որն արգելում է աջակցություն տրամադրել Ադրբեջանին, մինչև վերջինս չդադարի իր հարձակողական գործողությունները:

Խորապես սգում ենք մարդկային ողբերգական կորուստները: Համագումարը միասնական է համայն հայության հետ՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախությունը և անվտանգությունն՝ ընդդեմ այս լուրջագույն արտաքին սպառնալիքների: Հայոց ցեղասպանությունից ի վեր հայ ժողովրդի կրած տառապանքներն ու զոհողություններն արդեն բավ են, և նա արժանի է ավելիին:

Վերստին հիշեցնենք Օբամայի խոստումը՝ պայքարել հանուն §Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն և երկարատև կարգավորման, որն ընդունելի է բոլոր կողմերի համար և հիմնված է Ամերիկայի՝ ժողովրդավարության և ինքնորոշման սկզբունքներին հիմնարար հավատարմության վրա¦:

Կոչ ենք անում Օբամայի վարչակազմին վճռական քայլեր ձեռնարկել և պատասխանատվության ենթարկել հարձակվող կողմին:

 

Ամերիկայի հայկական համագումարը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930