Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Գասպարյան. «Ադրբեջանցի զինյալներին պետք է քշել, տանել լցնել Կասպից ծովը»

Ապրիլ 04,2016 17:24

Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը հաճախ է այցելում սահմանամերձ զորամասեր: Aravot.am-ի հետ զրույցում նշում է, որ դեռեւս մեկ շաբաթ առաջ Արցախում էր՝ հայրենասիրական թեմաներով դասախոսություններ ու հանդիպումներ ուներ զինվորների հետ, ասում է՝ ոգեւորված էին:

Վերջին դեպքերից պրոֆեսորը զայրացած է: «Մեր երկիրը ներխուժած թշնամուն պետք է սատկացնել մինչեւ վերջ: Այս աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում՝ ինքներս մեզ ու մեր ուժին վստահելով եւ իմանալով դիմացինի բոլոր հնարավոր քայլերը, կարող ենք մեզ պաշտպանել, ինչքան հեռու քշենք թշնամուն, այնքան խաղաղություն կտենչան: Կարծեմ արդեն մի լավ քշել են դրանց, քշեն, տանեն լցնեն Կասպից ծովը, ես դրանց…»,-հուզվում է մեր զրուցակիցը:

Նրա ձեւակերպմամբ, «Վերջին շրջանում ադրբեջանցիները լկտիացել էին, նրանց դիվերսիոն խմբերը փորձում էին ներթափանցել Ղարաբաղի խորքերը, ուստի մենք սահմանային գոտիներում միշտ պետք է ուժեղացնենք հսկողությունը, եւ եթե երիտասարդ զինվորի կողքին մի ահել ազատամարտիկ է կանգնած, այ, դա շատ ճիշտ է…Մեր երկիրն այդպիսին է՝ պետք է մեծով, փոքրով, ահելով ու ջահելով մեր սահմանը պահենք»:

Ինչ վերաբերում է ճակատագրական պահերին հայ ժողովրդի միաբռունցք հանդես գալուն, այս մասին էլ պրոֆեսորը նշեց. «Ես այս երկու օրերին ուշադիր հետեւում էի իրադարձություններին: Մեր ազատամարտիկներն այնպե՜ս էին գնում սահման, ասես հարսանիք էին գնում, տո ես իրենց ցա՛վը տանեմ…Հիշում եք չէ,՞ Շուշիի ազատագրման գործողությունը կոչվում էր՝ «Հարսանիք լեռներում», այ հիմա էլ է էդպես, ասես հարսանիք էին գնում, իրենց «դուխին» մեռնեմ, իրենց ցավը տանեմ, ի՜նչ կարգին տղերք են…

Եվ ինձ հիացրեց մեր քաղաքական կուսակցությունների միահամուռ, միակամ հանդես գալը, որ այո, ունենք ներքին տարաձայնություններ, բայց հայրենիքի դժվար պահին միասնական ենք: Մեր ժողովրդի ցավը տանեմ, այնքա՜ն լավ կողմեր ունի, բայց դաժան կյանքը հաճախ միայն վատ կողմեր է բացահայտում, բայց նման ճակատագրական պահերին բոլոր լավ կողմերը բացվում են»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ erit.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930