Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ամենակարևոր քննությունները. «Ժամանակ»

Ապրիլ 08,2016 11:00

Բուլղարացի հրապարակախոս, հասարակական գործիչ Պլամեն Պասկովը տեսնելով, թե ինչպես են հայ կամավորներն ու զինվորները երգով ու ժպիտով գնում ճակատ բազմամիլիարդ սպառազինությամբ հագեցած հակառակորդի դեմ կռվելու, եզրակացնում է, որ հայերը հանձնել են հերոս ազգ կոչվելու քննությունը: Սա մի գնահատական է, որն արժեքավոր է հատկապես այն պատճառով, որ հնչում է դրսից, արտաքին հայացքով, այսինքն՝ մեր ներքին ոգևորությունից և պաթոսից, զգայականությունից դուրս:
Այդ գնահատականը հուշում է, որ այս օրերի մեր ինքնագնահատականը այդքան էլ չափազանցված չէ նույն այդ զգայականության բարձր մակարդակի պատճառով, և ներսից մենք մեզ տեսնում ենք գրեթե այնպես, ինչպես տեսնում են դրսից՝ ավելի հանգիստ, կողմնակի հայացքով: Ընդ որում՝ բուլղարացի հրապարակախոսը այդ առումով միակը չէ, այդպիսի հայացքներն ու գնահատականները այս օրերին շատ են:

Եվ այդպիսով, անկասկած է, որ մենք իսկապես հանձնել ենք շատ կարևոր քննություն: Բայց, միևնույն ժամանակ, մենք պետք է այդ ամենից հայտնվենք ոչ թե զգայական, պաթետիկ նոր գլխապտույտի մեջ, այլ վերլուծենք մեր իսկ հանձնած քննությունը, առավել ևս, որ մենք ունենք դրանից առաջ կտրված բազմաթիվ այլ քննություններ այլ առարկաներից, որոնք հանդիսանում են մեր ազգային, պետական նկարագրի ցուցիչ, մեր անձնագիր կամ այցեքարտ աշխարհում: Իսկ այդ առարկաները պակաս կարևոր չեն, քան այն, ինչ մենք արեցինք անցնող օրերին ճակատում և թիկունքում:

«Ռազմագիտությունից» մենք հանձնեցինք մեր քննությունը, մեր զինվորների և հրամանատարների հերոսական ջանքի, խիզախության, մեր կամավորների անձնվիրության, ոգու, դժբախտաբար՝ նաև զոհերի գնով: Բայց ակնհայտ է, որ մենք տապալել ենք քննությունները այնպիսի առարկաներից, ինչպիսին են տնտեսությունը, քաղաքականությունը, ինչպիսին են հասարակական հարաբերությունների մշակույթը, կրթական համակարգը, առողջապահությունը, պետական կառավարման համակարգի արդյունավետությունը:

 

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930