Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի արտգործնախարարը հանդես է եկել Ղարաբաղի հարցով շփման խումբ ձևավորելու առաջարկով. Ermenihaber.am

Ապրիլ 12,2016 17:19

 Ermenihaber.am. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Ստամբուլում անցկացվող «Իսլամական համագործակցություն» կազմակերպության 13-րդ գագաթաժողովում ելույթ ունենալիս, անդրադարձել է Ղարաբաղյան հիմնահարցին:

Նախարարը նշել է, որ քանի դեռ Ղարաբաղը «մնում է հայկական օկուպացիայի մեջ», զինված բախումների ռիսկը կշարունակվի: Ըստ նրա՝ ղարաբաղյան հակամարտությունը հարկավոր է րոպե առաջ լուծել ՄԱԿ-ի ընդունած համապատասխան որոշումների, Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում:

«Այդ հարցում տեսնում եմ «Իսլամական համագործակցություն» կազմակերպության նախաձեռնողականության անհրաժեշտությունը: Այդ առումով շատ կարևոր քայլ կլինի Լեռնային Ղարաբաղի հարցով կոնտակտային մի խումբ ձևավորել:

Բարձրաստիճան պաշտոնյաների ժողովում նման խումբ ձևավորելու որոշում կայացվել է: Այդ կոնտակտային խմբին միանալ ցանկացողները կարող են հայտ ներկայացնել»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930