Լրահոս
Օրվա լրահոսը

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսի հրաժեշտի հանդիպումները

Հունիս 13,2016 19:00

Բաթումում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը հրաժեշտի հանդիպումներ է ունեցել Աջարիայի Ինքնավար Հանրապետության Կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեի, Գերագույն խորհրդի նախագահ Ավթանդիլ Բերիձեի, Բաթումի քաղաքապետ Գիորգի Երմակովի, կրթության, մշակույթի ու սպորտի նախարար Գիորգի Թավամաիշվիլու, առողջապահության ու սոցիալական հարցերի նախարար Նուգզար Սուրմանիձեի, գյուղատնտեսության նախարար Զաուր Փութկարաձեի, գլխավոր դատախազ Գիորգի Մոսաշվիլու հետ:

Գյուղատնտեսության նախարար Փութկարաձեի հետ քննարկվել է «ՀՀ Լոռու մարզի ու Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության միջև համագործակցության մասին» 2014 թ. համաձայնագրի շրջանակներում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:

Կրթության, մշակույթի ու սպորտի նախարար Թավամաիշվիիիլ հետ հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր հյուպատոսը երախտագիտություն է հայտնել ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ ակտիվ համագործակցության համար, որի վկայությունն են մշակութային ոլորտում կազմակերպված և դեռևս մշակվող ծրագրերի իրականացումը ինչպես Բաթումիում, այնպես էլ՝ Երևանում:

Իրավական հարցերի լայն շրջանակը ներառված էր Աջարիայի նորանշանակ Գլխավոր դատախազ Մոսաշվիլու հետ հանդիպման օրակարգում:

ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը արդյունավետ աշխատանքի և փոխշահավետ համագործակցության համար Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեի կողմից պարգևատրվել է Աջարիայի կառավարության շնորհակալագրով:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930