Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ալիև. Ստատուս-քվոյի փոփոխությունը նշանակում է ադրբեջանական հողերի ազատագրում. cbc.az

Հուլիս 11,2016 14:55

2016թ. հուլիսի 8-9-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովի երկրորդ օրը՝ հուլիսի 9-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել, որի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին տեղեկացնում է cbc.az-ը։

Ադրբեջանի նախագահն ասել է, որ «հայկական ուժերի կողմից Ադրբեջանի տարածքի շուրջ 20%-ի բռնազավթումը» խախտում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և վտանգում տարածաշրջանային անվտանգությունը։

Շարունակելով իր խոսքը՝ Ադրբեջանի նախագահն ասել է. «Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարություններին, որոնց համաձայն հակամարտության ստատուս-քվոն անընդունելի է։ Ստատուս-քվոյի փոփոխությունը նշանակում է ադրբեջանական հողերի ազատագրում բռնազավթումից»։

Aliyev NATO

Տեղեկացնենք նաև, որ Վարշավայում կայացել է նաև Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը, որի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Արցախի հակամարտության բանակցային գործընթացի ներկա զարգացումների վերաբերյալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031