Լրահոս
Օրվա լրահոսը

«Կերան, թալանին մեզ իշխանությունները». Խորենացի փողոցում քաղաքացիները վրդովվել էին (Տեսանյութ)

Հուլիս 21,2016 15:42

Այսօր ժամը 12-13-ի սահմաններում Խորենացի փողոցի՝ գրավված ՊՊԾ-ի հարակից տարածքում էր Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը: Նա կրկնեց իր կարծիքը, որ հարցը պետք է խաղաղ ձեւով լուծվի, ասաց, որ չի ուզում սա եւս նոր «հոկտեմբերի 27»-ի վերածվի եւ մարդիկ զգան այն ամենն, ինչ ինքն է զգացել եւ զգում: Նաեւ իշխանություններին մեղադրեց մինչ օրս տեսանելի քայլեր չանելու համար: Տիկին Բախշյանը նկատի ունի՝ զիջումների չգնալը: Ասաց, որ իշխանությունների հնգօրյա այս լռությունը փաստում է մեկ բան՝ նրանք պատրաստ չեն զիջել:

Xorenaci_12-Anahit_Baxshyan Xorenaci_11-Anahit_Baxshyan Xorenaci_13-Anahit_Baxshyan

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ իշխանական կողմից էլ են հայտարարություններ հնչում՝ առանց արյունահեղության հարցը լուծելու մասին, տիկին Բախշյանը հակադարձեց. «Բա հլա մի հատ էլ ասեին՝ արյունահեղություն ենք անելո՞ւ…»: Անահիտ Բախշյանի մոտեցումները դուր չեկան տեղում ներկա քաղաքացիներից մեկին: «Համ մեխին ես խփում, համ նալին»,- ասաց Գառնիկ Աբրահամյանը: Ապա նա ներկայացրեց իր մոտեցումները. «Սերժը իրան սպառել ա, ավելի լավ ա փոխենք: Ի՞նչ ա նշանակում՝ անընդհատ գլուխ խոնարհելով… էս ազգը կորում ա, գնում ա ռուսաստաններ, ինչի՞ համար ա իրա հայրենիքը թողում: Ո՞վ  ա պատասխանը տալու: Սրանք ավելի վտանգավոր թշնամի են: Արեք բոլորս միասին վերջ տանք սրան: Ես խնդրում եմ ժողովուրդ ջան, հայ ազգ ջան, մոմենտը բաց մի թողեք»:

Մանրամասները՝  տեսանյութում

Ներկաներից մեկն էլ սկսեց դժգոհել, որ ինքը ապրիլյան պատերազմի օրերին «զոռով է գնացել» Ղարաբաղ: Ասում է՝ չէին թողնում: Զինվորների հետ էլ խոսել է, նրանք էլ պատմել են. «Չէին թողնում կրակենք»: Գառնիկ Աբրահամյանն, որը եղել էր Թալիշում, ապշած էր Ստեփանակերտից-Թալիշ ճանապարհի անմխիթարությամբ: «Ոնց որ մի հատ սելի ճանապարհ: Մեքենաները չէին կարում շարժվեին: Բա 20 տարի ի՞նչ եք արել»,- իշխանությանը դիմեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031