Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար Լոռու մարզում. 3 անձ մահացել է

Օգոստոս 02,2016 17:58

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի օգոստոսի 1-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում՝ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին, միմյանց են բախվել «Տոյոտա Պրադո» մակնիշի և հակառակ ուղղությամբ ընթացող «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ 1993թ. ծնված Ա. Մարանդյանը, 1995թ. ծնված Է. Խուդինյանը և 1993թ. ծնված Դ. Սարգսյանը մահացել են, իսկ 1994թ. ծնված Մ. Պողոսյանը, 1993թ. ծնված Ա. Գևորգյանը և 1992թ. ծնված Ս. Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Կազմվել է քննչական և դատավարական գործողությունների պլան:

Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, ստուգվել «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայի վարորդի սթափությունը:  Մ. Պողոսյանը, Ա. Գևորգյանը և Ս. Դավթյանը ճանաչվել են տուժող:

Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու վթարի պատճառները: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031