Լրահոս
Օրվա լրահոսը

Հերհերի ճանապարհի համար տասնյակ տարիներ է՝ բյուջեում գումար չի գտնվում

Օգոստոս 04,2016 17:00 Share

Ընտրությունից ընտրություն Հերհեր գյուղի ճանապարհը վերանորոգելու խոստումներ են տալիս, ընտրվելուց հետո ասում՝ դրա համար մեծ գումարներ են պետք: Հերհերը Վայք քաղաքից ընդամենը 18 կմ հեռավորության վրա է գտնվում, սակայն տեղանքին ծանոթ ոչ մի «տաքսիստ» նույնիսկ 10-15 հազար դրամով քեզ չի հասցնի գյուղ, քանի որ ճանապարհն այնքան անբարեկարգ է, որ համաձայնվելու դեպքում այդ 10  հազարը կարող է վարորդի վրա թանկ նստել:

1-in ej 2

Ճանապարհի ասֆալտե ծածկույթը քայքայված է, ողջ երկայնքով գրեթե բացակայում են պաշտպանիչ եզրաշերտերը: Ճանապարհի մի մեծ հատված  անցնում է Հերհերի ջրամբարի առափնյա հատվածով, որտեղով երթեւեկելն առավել վտանգավոր է: Հերհերի ճանապարհը, որը նաեւ այս մարզի մեկ այլ՝ Կարմրաշեն գյուղն է սպասարկում, վերջին անգամ մասնակի վերանորոգվել է անցյալ դարի 80-ական թվականներին: Նախնական հաշվարկներով՝ ճանապարհի վերանորոգման համար կպահանջվի 1 միլիարդ դրամ, որն այդպես էլ բյուջեում չի գտնվում:

Լուսանկարները` Լուսինե Բուդաղյանի

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել