Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ փորձագետները ցանկություն են հայտնել, որ ՀՀ սահմանները հնարավորինս լինեն պաշտպանված

Օգոստոս 05,2016 15:55

Օգոստոսի 4-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Սամվել Նիկոյանը, խմբի անդամներ Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը եւ Վարդան Օսկանյանը հանդիպել են ԱՄՆ Սենատի փորձագետներ Ջոնաթան Էփշթեյնի, Կուրտիս Օուենսի, Ջեյմս Ֆինչի եւ Ջեյմսոն Լամի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը ։

Ըստ ԱԺ պաշտոնական կայքի՝ զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը եւ առկա համագործակցությանը վերաբերող հարցեր ։

Փորձագետների տեղեկացմամբ՝ իրենց կողմից կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրված օգնության արդյունքում իրականացված ծրագրերը եւ աշխատանքները եղել են շատ արդյունավետ , սահմանային անցակետերում վերահսկողության մակարդակը գրեթե այն նույն մակարդակի վրա է, ինչ ԱՄՆ-ում ։

Դատապարտելով աշխարհում «Իսլամական պետության» գրոհայինների գործունեությունը ՝ հանդիպման մասնակիցները մտահոգություն են հայտնել, որ Հայաստանն աշխարհագրորեն բավականին մոտ է էպիկենտրոնին ։ Այս համատեքստում փորձագետները ցանկություն են հայտնել, որ ՀՀ սահմանները հնարավորինս լինեն պաշտպանված ՝ ապահովելու բնակչության անվտանգությունը ։

Qoqobelyan_Nikoyan_ArzumanyanԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Սամվել Նիկոյանը կարեւորել է թե ՛ փորձագետների այցը Հայաստան եւ թե ՛ կատարված ուսումնասիրությունը ։ Նա նշել է, որ որեւիցե պետություն ապահովագրված չէ ահաբեկչությունից ։ Պարոն Նիկոյանը ողջունելի է համարել ահաբեկչության դեմ պայքարի հարցում ԱՄՆ կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը եւ կարեւորել փոխադարձ վերահսկողությունը ։

Հանդիպման ընթացքում հայ խորհրդարանականները խոսել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից. նշվել է, որ հարցի խաղաղ կարգավորումից է կախված ողջ տարածաշրջանի անվտանգությունը ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031