Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս լավ ինքնազգացողություն ունենալ ամռանը

Օգոստոս 12,2016 13:00

Ամառն իր հետ մի շարք դրական զգացումներ է բերում, բայց շոգը շատերի համար իսկական փորձություն է: Ամռանը հաճախանում են թունավորումներն ու մարսողական խնդիրները, իսկ շոգ եղանակին շատերն իրենց վատ են զգում, թուլանում են… Եթե ուզում եք ամռանը միշտ լավ ինքնազգացողություն եւ բարձր տրամադրություն ունենալ, ապա…

Շատ մի կերեք

Շատ ուտելը ստիպում է մեր օրգանիզմին ավելի շատ էներգիա ծախսել ավելորդ կերակուրը մարսելու համար` ավելի կարեւոր պրոցեսներին էներգիա տրամադրելու փոխարեն: Բացի այդ, շատ ուտելը մեծացնում է ավելորդ քաշ ունենալու հավանականությունը, իսկ ավելորդ քաշը, ինչպես հայտնի է, շատ հաճախ վատ զգալու եւ առողջական խնդիրներ ունենալու նախադրյալ է դառնում: Այդ իսկ պատճառով, մասնագետները խորհուրդ են տալիս ամռանը ուտել միայն առողջ սնունդ` քաղցը հագեցնելու եւ օրգանիզմին անհրաժեշտ էներգիա ապահովելու համար:

Ամռանն անհրաժեշտ է ուտել  օրական հինգ անգամ՝  փոքր չափաբաժիններով: Եթե սովոր եք ուտել օրը երեք անգամ, նոր սովորություն ձեռք բերեք թեթեւակի ուտել նախաճաշի եւ ճաշի, ինչպես նաեւ ճաշի եւ ընթրիքի միջեւ ընկած ժամանակահատվածում: Նախապատվությունը տվեք մրգերին, բանջարեղենին եւ կաթնամթերքին, քանի որ դրանք օգտակար են, թեթեւ, հեշտ են մարսվում եւ չեն ծանրաբեռնում ձեր մարսողական համակարգը:

Կերեք միայն թարմ մթերք: Այս խորհուրդը շատ կարեւոր է, քանի որ ամռան շոգին մթերքն ավելի շուտ է փչանում, քան ձմռանը: Պետք է շատ զգույշ լինել, քանի որ ամռանը մեծ է թունավորվելու հավանականությունը: Երբ մթերք եք գնում, անպայման ուշադրություն դարձրեք պիտանելիության ժամկետին:

Շատ հեղուկ օգտագործեք

Ամռանը մեր օրգանիզմին երկու անգամ ավելի շատ հեղուկ է հարկավոր, քան ձմռանը: Հեղուկների մեծ քանակությունն առավել կարեւոր է այն մարդկանց համար, ովքեր զբաղվում են սպորտով, հաճախ են ֆիզիկական վարժություններ անում եւ ընդհանրապես ֆիզիկապես ակտիվ են: Բայց հիշեք, որ մեր օրգանիզմը հեղուկ է ստանում նաեւ մրգերից եւ բանջարեղեններից: Ուստի աշխատեք չափից շատ ջուր չխմել, հակառակ դեպքում կսկսեք ուժեղ քրտնել եւ օրվա ընթացքում տհաճ ծանրություն կզգաք ձեր մարմնում:

Աշխատեք խուսափել ալկոհոլային խմիչքներից

Ալկոհոլը ջրազրկում է օրգանիզմը, իսկ շոգ եղանակին դա բավական վտանգավոր է: Բացի այդ, ալկոհոլը կարող է ուժեղ քրտնարտադրության պատճառ դառնալ, որը նույնպես մեծ բեռ է օրգանիզմի համար: Բայց եթե շատ եք ուզում խմել, կարելի է խմել կարմիր գինի` օրական 200-250 մլ, ոչ ավելի:

 

Ըստ  Doctors.am-ի

«Առավոտ»

11.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031