Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես խոչընդոտեի, նա չէր հայտնվի օլիմպիադայում». Միխայիլ Մամիաշվիլին Միհրան Հարությունյանի մասին

Օգոստոս 21,2016 13:42

Ռուսաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին «Rusarminfo» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում մեկնաբանել է հայկական ԶԼՄ-ներում տեղ գտած այն հրապարակումները, որոնցում պնդում կա, որ նա անձամբ է խոչընդոտում  Հայաստանի մարզիկ Միհրան Հարությունյանի առաջխաղացմանը, որը նախկինում հանդես էր գալիս Ռուսաստանի դրոշի ներքո: Միխայիլ Մամիաշվիլին ասել է, որ եթե ինքը խոչընդոտեր, «Միհրանը չէր հայտնվի օլիմպիական խաղերում, ինչպես նաեւ եզրափակիչ դուրս չէր գա»: Ըստ նրա, արդարությունը «մեղսավոր հասկացություն» է եւ որ «ամեն մեկն իր արդարությունն ունի»:

«Ես լսել եմ տարբեր հիմարություններ: Հաշվենք, այդ հրապարակումները դրանցից մեկն են: Միհրան Հարությունյանը հանդես է եկել եզրափակչում, թե՞ ես ինչ-որ բան շփոթում եմ: Պետք չէ, տրվել ընդհանուր տրամադրություններին, նրա մասին, որ նրան դատել են եզրափակչում: Այդ հաշվով ես ունեմ ավելի ծանրակշիռ կարծիք: Պետք է հեռանալ կանոններից: Նրանք մեկնաբանում են ձեւաչափը բազկամարտով: Կանոնները չէին խախտվել: Այո համակրանքը սերբ մարզիկի կողմն էր, իսկ ինչ էիք ուզում, այո, մարզիկները առնչվում են նման դեպքերի հետ: Համակրանքը սերբ մարզիկի կողմն էր եւ բալը տվեցին նրան: Եթե տային հայկական կողմին, սերբերը կթափահարեին ձեռքերը եւ կպահանջեին արդարություն:

Սա առանց հեռանկարի տեսակետ է, ինչպես նաեւ այդ մեկնաբանությունները: Ես ուզում եմ ամբողջ հոգով շնորհավորել Միհրան Հարությունյանին՝ արծաթե մեդալի առիթով: Իսկ ինչ վերաբերում է այն լուրերին, որ ես խոչընդոտում եմ Միհրան Հարությունյանի առաջխաղացմանը, եթե ես խանգարեի, նա չէր հայտնվի օլիմպիական խաղերում եւ եզրափակիչ դուրս չէր գա: Այդ ամենը հիմարություն է: Ես ուրախ եմ իմ եղբայրների համար: 1988-ին մենք Լեւոն Ջուլֆալակյանի հետ հաղթել ենք օլիմպիական խաղերում: Որտեղի՞ց մեզ մոտ կարող էին նման հարաբերություններ առաջանալ»:

Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիադայում նվաճեց արծաթե մեդալ՝ հունահռոմեական ըմբշամարտում եզրափակչում զիջելով սերբ մարզիկ Դավոր Ստեֆանեկին:

Հայաստանի թիմի երկրպագուները գտնում են, որ Օլիմպիադայում հայ մարզիկին դատել են ոչ արդար եւ հաղթանակը տվել են նրա հակառակորդ սերբ մարզիկին:

Ի սատարում Միհրան Հարությունյանի, «change.org» կայքում ստորագրահավաք է կազմակերպվել՝ կոչ անելով վերականգնել արդարությունը: Ստորագրահավաքին արդեն միացել են ավելի քան 30 հազար մարդ:

Պատրաստեց՝ Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    ինչա նշանակում եթե ես խոչընդոտեի- չէր հասնի????????
    Այսնինք ունես տենց հանրավորություններ??????????
    փաստորեն գործնականում դու հերքելով մեղադրանքը-իրականում հաստատում ես կոռուպցիայի առկայությունը:
    Սրան պիտի հենց էս խոսքերի վրա բռնել ու կարգապահական վարությ հարուցել:
    Միհրան, սիրում եմ քեզ

  2. Աբրահամյան Վ. Գ. says:

    Նա չէր կարող խանգարել Միհրանին դուրս գալու եզրափակիչ, քանի որ մինչև եզրափակիչ նա բոլորին հաղթեղ բացարձակ առավելությամբ:

  3. artnaz says:

    Մամիաշվիլին հայտվել է այլ սկանդալային պատմության մեջ՝ խմած վիճակում ապտակել է պարտված աղջիկ ըմբշամարտիկին, որը պատրաստվում է բողոքել: աղբյուրը` 20.08.16 yahoo.com

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031