Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերին» հաց տարած Արթուր Սարգսյանի կալանքի վերացման վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը. (Տեսանյութ)

Օգոստոս 25,2016 17:01

Վերաքննիչ դատարանն այսօր քննեց «Սասնա ծռեր» խմբի անդամներին հաց տանող Արթուր Սարգսյանի կալանքի վերացման վերաբերյալ վերաքննիչ բողոքը, որոշումը կհրապարակի վաղը: Այս մասին քիչ առաջ լրագրողներին ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը:

Tigran_Egoryan

Ըստ նրա, Արթուր Սարգսյանն այսօր հայտարարություն արեց ու պարզաբանեց իր մեղադրանքի վերաբերյալ. «Դատավորն ընթերցում էր մեղադրանքները, փորձում էր հասկանալ ամսի 2-ի եւ ամսի 4-ի մեղադրանքների տարբերությունն ու հասկացավ: Քննիչն ասաց, որ սանկցիաները նույնն են, Արթուր Սարգսյանը պարզաբանեց տարբերությունը, հուսանք բոլորը հասկացան: Տարբերությունն այն էր, որ ամսի չորսի մեղադրանքի որոշմամբ վարույթ իրականացնող մարմինն արձանագրել էր, որ այն ամենն, ինչ գրված էր ամսի երկուսի մեղադրանքի որոշման մեջ, ճիշտ չէ: Արթուր Սարգսյանը ոչ հանցագործ խմբին անդամակցել է, ոչ նախնական համաձայնություն է ունեցել, ոչ էլ մասնակցել է գնդի գրավմանը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Մանրամասները` տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031