Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ՀՀ-ում Քուվեյթի նորանշանակ դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ-Էնեզիին

Հոկտեմբեր 25,2016 18:40

Հոկտեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում Քուվեյթի նորանշանակ դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ-Էնեզիին:

Ողջունելով հյուրին՝  նախարարը նշեց. «Բարով եք եկել Հայաստան, որտեղ դեսպան լինելը դիվանագիտական հետաքրքիր ճամփորդության կարևոր հանգրվաններից մեկն է: Շնորհավորում եմ բարձր պաշտոնի նշանակվելու կապակցությամբ: Նախկին դեսպանի հետ շատ արդյունավետ համագործակցում էինք: Հուսով եմ համագործակցությունը կշարունակվի: Մաղթում եմ հաջողություն»:

Նախարարն արժևորեց Քուվեյթի հայ համայնքի նկատմամբ պետական բարենպաստ քաղաքականությունը, շնորհակալություն հայտնեց, որ կառավարությունը ստեղծում է բոլոր հնարավորությունները, որ հայերը Քուվեյթում ոչ միայն ապրեն ու զարգանան, այլև ակտիվ մասնակցություն ունենան երկրի քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային կյանքին, պահեն պահպանեն ազգային մշակույթն ու լեզուն: Նախարարը կարևորեց հայ-քուվեյթական հարաբերությունների հետագա ամրապնդումն ու զարգացումը, հատկապես՝ տնտեսական համագործակցության աշխուժացումը:

Նախարարը նորանշանակ դեսպանին ներկայացրեց գերատեսչության պետական քաղաքականությունը և այդ քաղաքականության իրականացմանը նպաստող ծրագրերը, ինչպես նաև, նախարարության առաջնային խնդիրներն ու անելիքները: Խոսվեց սիրիահայերին հատկացվող օգնության տարատեսակ ծրագրերի մասին:

Նորանշանակ դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ-Էնեզին  շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և հանգամանալից զրույցի համար: Նա նշեց, որ Քուվեյթը Լիբանանում, Իրաքում, Սիրիայում, նաև՝ Հայաստանում իրականացրած բարեգործական ծրագրերի շնորհիվ արժանացել է մարդասիրական առաջնորդի կոչմանը: Քուվեյթի նորանշանակ դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ-Էնեզին պատրաստակամություն հայտնեց այսուհետ ևս սերտորեն համագործակցել նախարարության հետ, ինչպես նաև նպաստել Հայաստանում ներդրումային ծրագրերի ընդլայնմանը, հայ-քուվեյթական հարաբերությունների զարգացմանը և նշեց, որ հայերը շատ մեծ ներդրում ունեն Քուվեյթի տնտեսության, մշակույթի և քաղաքականության բնագավառներում. «15 հազարանոց հայկական համայնքը Քուվեյթում զբաղված է ստեղծագործական և տեխնոլոգիական ոլորտներում: Հայերի աշխատանքն ուրիշ է, եթե հայի գործ է, ուրեմն լավագույնն է, հայերի ճաշակը շատ բարձր է: Ես հայ չեմ, բայց պատիվ կհամարեմ հայ լինել», – հավելեց նորանշանակ դեսպանը:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31