Լրահոս
Օրվա լրահոսը

«Սփյուռքի գաղթօջախների ազգային և էթնիկ ինքնությունները հանրային տարածքում» գիտաժողով Բուխարեստում

Նոյեմբեր 29,2016 17:51

Նոյեմբերի 25-ին Բուխարեստի Բանակի տանը (Cercul Militar – CCA) կայացավ «Սփյուռքի գաղթօջախների ազգային և էթնիկ ինքնությունները հանրային տարածքում» խորագրով գիտաժողով:

Համաժողովը «Եվրոպական սփյուռքներ» ցանցային ծրագրի շրջանակներում կազմակերպել էր Հայ Բարեգործական Ընդհանուր միության Եվրոպայի մասնաճյուղը` Ռումինիայի Հայոց Միության, Բուխարեստի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետի, Հրեական ուսումնասիրությունների «Գոլդսթայն Գորեն» կենտրոնի, Մշակույթի հունական հիմնադրամի և այլ հասարակական ու ուսանողական կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Գիտաժողովի քննարկումները վերաբերում էին եվրոպական հանրային կյանքում ազգային և էթնիկ ինքնության դրսևորումներին, ազգային ինքնության պահպանման և զարգացման ազդակներին և խոչընդոտները, այդ ինքնությունների վրա զանազան ներազդեցություններին:

Գիտաժողովին ելույթներ ունեցան Ռումինիայի կառավարությանն առընթեր Միջէթնիկ հարաբերությունների վարչության ղեկավար, պետքարտուղար Ալեդին Ամեթը, ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի ղեկավար Նիկոլա Դավիդյանը (Բրյուսել), տեսաուղերձով՝ ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը, ՀՀ դեսպանության դեսպանորդ Աշոտ Գրիգորյանը, Եվրոպայի հրեա ուսանողների միության նախագահ Բեննի Ֆիշերը, ֆոտոլրագրող, «Հայերը Ռումինիայում» ֆոտոալբոմի հեղինակ Անդրեա Տանասեն։ Հայաստանից հրավիրված հետազոտող Բաբկեն Մաթևոսյանը հանդես եկավ «Սփյուռքյան ինքնությունը և պատմական հիշողության դերը» թեմայով զեկույցով:

Եվրոպական սփյուռքների և ազգային ինքնության խնդիրների տարբեր ասպեկտներին նվիրված զեկույցներ ներկայացրեցին Միհայ Կիովիանուն, Հրեական ուսումնասիրությունների «Գոլդսթայն Գորեն» կենտրոնի դասախոս Ֆելիչիա Վալդմանը, Բուխարեստի համալսարանի դասախոսներ դոկտ. Օանա-Վալենտինա Սուչիուն, դոկտ. Կատերինա Պրադան, Կամելիա Մարիա Կրեչունը և այլոք:

Երեկոյան Բանակի տանը բացվեց նաև եվրոպական սփյուռքի վերաբերյալ լուսանկարչական ցուցահանդես:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930