Լրահոս
Օրվա լրահոսը

Շոուները չեն կարող խեղդել դասական արվեստը

Դեկտեմբեր 29,2016 14:00

Համոզված է օպերային արվեստ քարոզող հիմնադրամի տնօրեն Շմավոն Գրիգորյանը:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամն այս տարին կեզրափակի դեկտեմբերի 28-ին թատրոնի հանդիսությունների սրահում Տիգրան Մանսուրյանի հեղինակային համերգով: Օրերս «Օպերային արվեստը ծերանոցներում» նախագծի շրջանակներում հիմնադրամը կազմակերպել էր համերգներ Նորքի եւ Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատներում:
«Առավոտը» քանիցս անդրադարձել է օպերային արվեստ քարոզող հիմնադրամի աշխատանքներին: Հիշեցնենք, որ այն ստեղծվել է 2014թ., հիմնադիրներն են Կարեն Դուրգարյանը (հոգաբարձուների խորհրդի նախագահ), Շմավոն Գրիգորյանը (տնօրեն) եւ Արմեն Տեր-Տաճատյանը (հոգաբարձու), պատվավոր անդամ է Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր տնօրեն Վալերի Գերգիեւը:

2

«Այբ» դպրոցում:

«Առավոտի» հետ զրույցում Շմավոն Գրիգորյանը նշեց, որ օպերային արվեստի զարգացմանն ու տարածմանն ուղղված գործունեության ընթացքում իրականացրել են մի քանի տասնյակ միջոցառումներ: Միայն այս տարվա ընթացքում կազմակերպել են 23 միջոցառում, համերգներ են ունեցել զորամասերում, ուսումնական հաստատություններում, մանկատներում, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի եւ Սյունիքի մարզերում, մի շարք գյուղերում: Մեր զրուցակիցը հատուկ շեշտեց, որ թվարկած մարզային մի քանի համերգներ, չնայած հյուրախաղային խիտ գրաֆիկին, ղեկավարել է ճանաչված դիրիժոր Կարեն Դուրգարյանը: Հավելեց նաեւ, որ երաժիշտները հյուրընկալվել են «Փրկություն» հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների կենտրոնում, «Ունիսոն» հասարակական կազմակերպությունում, «Շող» ցերեկային կենտրոնում: Կայացել են մի շարք համերգներ՝ «Համերգ ճեմասրահում» նախագծի շրջանակներում, ինչպես նաեւ միջոցառումներ՝ հրավիրյալ երաժիշտների մասնակցությամբ:

1

«Փրկություն» հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների կենտրոնում:

Իմիջիայլոց, մինչ օրս բալետային արվեստի սիրահարներն առիթի դեպքում հիշատակում են 2014թ. հիմնադրամի աջակցությամբ երիտասարդ արվեստագետներ, կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանի, Արման Բալմանուկյանի խորեոգրաֆիայով «Ինքնասպանի գրառումներ» բացառիկ բալետային պսիխոդրաման:

xarberdi-masnagitacvac-mank

Խարբերդի մասնագիտացված մանկատանը:

Տարածված կարծիքի հետ, թե մեր օրերում «շոուները խեղդում են» դասական երաժշտությունը, այդ թվում՝ օպերայինը, Շմավոն Գրիգորյանը համամիտ չէ: «Համեցեք մեր միջոցառումներին ու կհամոզվեք, որ դա այդպես չէ»,- շեշտեց նա:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

Գլխավոր լուսանկարում` Համերգ Վահրամաբերդում:

 

 

«Առավոտ»

28.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031