Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզի ՀՀԿ շտաբը կգլխավորի Սամվել Նիկոյանը

Փետրվար 10,2017 16:31

Շիրակի մարզի ՀՀԿ նախընտրական շտաբը կգլխավորի Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը: Իսկ շտաբը կգործի Գյումրու կենտրոնում՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտակայքում գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակում: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը:

Հիշեցնենք, որ Սամվել Նիկոյանը Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Սառնաղբյուր գյուղից է, Մարալիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Արտակ Գեւորգյանի կնքահայրն է: Նիկոյանը պահպանել է իր կապերը շիրակցիների հետ, հաճախակի է իր գործընկեր պատգամավորներին հյուրընկալում իր գյուղ, հատկապես Սոգյութլվա հերոսամարտին (այն  սառնաղբյուրցիների՝ 1918 թվականի մայիսի 18-22 –ը թուրքերի դեմ մղած ինքնապաշտպանական մարտերում տարած հաղթանակն է) նվիրված միջոցառումներին:

Նշենք, որ այս գյուղից է նաեւ ՀՅԴ վարկանիշային թեկնածուներից մեկը՝ Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728