Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն հորդորում է ցուցակում ընդգրկված քաղաքացիներին ստուգել իրենց անհատական տվյալները

Փետրվար 14,2017 19:20 Share

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել է տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետների թեկնածուների ցանկը: Մասնագետների թեկնածուների ընտրությունն իրականացվել է էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումների  տվյալների հիման վրա:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հորդորում է ցուցակում ընդգրկված քաղաքացիներին ստուգել իրենց անհատական տվյալները, և անճշտություններ հայտնաբերելու դեպքում  իրազեկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ժամը 9.30-ից 18.00-ն 010-56-31-69 հեռախոսահամարով:

ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել