Լրահոս
Օրվա լրահոսը

Երզնկայի մէջ հայոց գերեզմաններ սրբապղծուած են

Մարտ 28,2017 12:11

ՊՈԼԻՍ, «Մարմարա».– Երզնկայի մէջ, հող վարելու նպատակով, հողագործներ քանդած են հայկական գերեզմաններ։ Արդարեւ, բնակիչներէն մէկը դաշտին մէջ նկատած է խաչքարեր ու մարդկային ոսկորներ, ապա ահազանգած է պատկան մարմիններուն։ Մշակոյթի վարչութեան պետը նշած է, որ հարցին մասին հետաքննութիւն կ՛իրականացուի։

Տեղացիները պատմած են, թէ այդ հատուածին մէջ հայերու եկեղեցի եւ գերեզմանատուն եղած է, սակայն եկեղեցին քանդուած է եւ մնացած են միայն անոր հիմերը։ Իսկ հայկական գերեզմանատան տարածքին մասին, ապա յայտնի դարձած է, որ անիկա պետական հողատարածք է, որ 49 տարուան համար վարձակալութեան յանձնուած է՝ գիւղատնտեսական նպատակներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031