Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղության ձգտել՝ չի նշանակում Ադրբեջանի սադրանքները հանդուրժել». Դեմիրճյանը՝ եղեգնաձորցիներին. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 28,2017 23:45

«Թալանին պետք է վերջ տալ, շատ հանցագործություններ պետք է բացահայտել, մեղավորներին պատժել: Երեւանի կենտրոնում մարդ սպանեցին՝ մինչեւ հիմա որեւէ մեկը պատասխան չի տվել…Մարտի 1-ը նկատի ունեմ»,-Եղեգնաձորում այսօր ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորի  թեկնածու, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:

Նա անդրադարձավ Արցախյան հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակը կյանքի կոչելուն, որի մասին քարոզում է դաշինքը. «Պետք է ձգտենք խաղաղության: Դա չի նշանակում, որ պետք է հանդուրժենք Ադրբեջանի սադրանքները եւ ոտնձգությունները: Անհրաժեշտության դեպքում պետք է ի վիճակի լինենք Ադրբեջանին խաղաղություն պարտադրել»:

Ըստ Ստեփան Դեմիրճյանի՝ ներկայիս իշխանությունները չեն կարող լուծել երկրի խնդիրները, եւ ճիշտ չէ երկրի թշվառ վիճակը պայմանավորել արտաքին գործոններով, Արցախյան հակամարտությամբ. «Այս իրավիճակի հիմնական պատճառը իշխանության բռնազավթումն է: Մի քանի մարդ սեփականաշնորհել է երկիրը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031