Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր պատերազմի իրական ուրվականը. «Ժամանակ»

Մայիս 16,2017 10:17

Քառօրյա պատերազմից հետո առաջնագիծ մեկնող պետական և քաղաքական գործիչների հիմնական արձագանքը համերաշխ հիացական է` մենք դասեր ենք քաղել քառօրյա պատերազմից, արվել են ու արվում են անհրաժեշտ աշխատանքներ, թշնամին չի համարձակվի նոր պատերազմ սկսել: Սակայն, թող ներվի ասել, այս ամենն ավելի շատ նման է քարոզչության, որը, եթե նույնիսկ իրական է կատարված աշխատանքի մասով, ապա առնվազն կասկածի տակ է դրվում նույն առաջնագծից ստացվող տեղեկատվությամբ:

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի ու գրեթե անխուսափելի թվացող պատերազմը միանգամայն նոր բնույթ է ունենալու: Բացարձակապես կասկածի տակ չեն դրվում մեր բանակի մարտունակությունը, զինվորի տոկունությունը, ապայի նվիրումը, նույնիսկ անցած մեկ տարում արված հսկայածավալ աշխատանքը, սակայն այդ ամենը կարող են ի դերև լինել, որովհետև քաղաքականության, դիվանագիտության մեջ մենք համառորեն դասեր չենք քաղում ու չենք վերացնում այն պատճառները, որոնք անցյալ տարի պատերազմի սանձազերծման պատճառ դարձան: Արցախի ՊՆ-ն հաստատում է, որ երեկ, ժամը 16:30-ի սահմաններում, Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել արևելյան ուղղությամբ` մասնակի խափանելով մարտական տեխնիկայի մեկ միավոր:

Խնդիրը միայն այն չէ, որ մենք ՀՕՊ միջոց ենք կորցրել: Մեզ ավելի շատ պետք է անհանգստացնի այն հանգամանքը, որ ադրբեջանցիները դրա ոչնչացման համար ժամանակակից հրթիռ են օգտագործել: Նշանակում է` հակառակորդը ոչ միայն ռուսների կողմից սպառազինվում է, այլ նաև, նրանց օգնությամբ, արագ յուրացնում է ժամանակակից զենքին տիրապետելու արվեստը:

 

Սարգիս Արծրունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031