Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին հանձնվեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամի դիպլոմ

Մայիս 29,2017 15:53

Սույն թվականի մայիսի 16-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին հանձնվեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) արտասահմանյան անդամի դիպլոմ: Դիպլոմը հանձնեց ՌԳԱ նախագահի պաշտոնակատար Վալերի Կոզլովը ՌԳԱ նախագահության նիստի ընթացքում:

«Ռադիկ Մարտիրոսյանի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է գիտության լայն սպեկտր` քվանտային ռադիոֆիզիկա, գերհաղորդականության կիրառական պրոբլեմներ, տիեզերական հետազոտություններ, ռադիոաստղագիտություն…»,- Ռադիկ Մարտիրոսյանին նիստի մասնակիցներին ներկայացրեց ՌԳԱ նախագահության գլխավոր գիտքարտուղար Միխաիլ Պալցևը:

Ռադիկ Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց ՌԳԱ նախագահությանը ընտրության համար և ասաց. «Ռուսաստանի գիտությունների ակադեմիան առաջադեմ գիտական կենտրոն է` 300-ամյա պատմությամբ, որը մեծ ներդրում է ունեցել համաշխարհային գիտության զարգացման գործում: Եւ դրա համար այս ակադեմիայի անդամ դառնալը յուրաքանչյուրի երազանքն է, ով զբաղվում է գիտությամբ: Բացի խոշոր գիտական հետազոտություններից Ռուսաստանի գիտությունների ակադեմիան իրականացրել է նաև կարևորագույն հումանիտար գործունեություն. աջակցել է միութենական հանրապետություններին կազմակերպել գիտական հետազոտություններ և պատրաստել կադրեր: Եթե խոսենք Հայաստանի մասին, ապա 1935 թվականին ԽՍՀՄ-ի Գիտությունների ակադեմիան ստեղծեց մասնաճյուղ Հայաստանում, որի հիմքի վրա 1943 թվականին ստեղծվեց Հայաստանի գիտությունների ակադեմիան»:

ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ 2018 թվականին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան նշելու է հիմնադրման 75-ամյակը: Երևանում տեղի կունենա ԱՊՀ երկրների գիտնականների ֆորում, որը կզուգակցվի հոբելյանական միջոցառումներով:

Ըստ Ռադիկ Մարտիրոսյանի` ԽՍՀՄ-ի փլուզումից հետո գիտության և գիտաշխատողի վարկն ընկել է, և ներկայումս առաջարկվում են այնպիսի բարեփոխումներ, որոնցից դրական  արդյունքներ դժվար է սպասել:

«Մենք շատ հետաքրքրված են շարունակելու համագործակցության մեր լավ ավանդույթները Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և այլ երկրների ակադեմիաների հետ, քանի որ մեր ակադեմիաների ամենալավ գիտական արդյունքները կապված են համագործակցության հետ: Ես` որպես Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ, խոստանում եմ անել ամեն ինչ, որ այդ համագործակցությունը զարգանա»,- եզրափակեց ՀՀ ԳԱԱ նախագահը:

Իր հերթին ՌԳԱ նախագահի պաշտոնակատար Վալերի Կոզլովն ասաց. «Մենք ունենք համագործակցության շատ լավ օրինակներ: Համակարգված քայլ առ քայլ առաջ կմղենք գիտության գործը»:

Հիշեցնենք, որ ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ՌԳԱ արտասահմանյան անդամ է ընտրվել 2016թ-ի հոկտեմբերին:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

29.05.2017թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031