Օրերս Մատաղիսի զորամասի նոր պետ է նշանակվել: Այս մասին Արցախի հանրապետություն այցելած լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը:
Նա առանց անուններ հրապարակելու՝ տեղեկացրեց, որ զորամասի պետի տեղակալների պաշտոններում եւս նշանակումներ եղել են:
Հիշեցնենք, որ վերջերս զորամասից դուրս տեղի ունեցած ավտոպատահարի դեպքի հետեւանքով, որի ժամանակ ջրահեղձ էին եղել երեք զինծառայողներ, զորամասի պետն ու նրա երկու տեղակալներն ազատվել էին պաշտոնից:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































 
                         
                                     
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                   