Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ ճիշտ արեց, որովհետեւ մենք ունենք մեր արժանապատվությունը». Բաբլոյանը՝ արձանագրությունների մասին

Սեպտեմբեր 20,2017 14:40

Այսօր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում հարցին, թե ԵԱՏՄ-ն ի՞նչ է տվել Հայաստանին՝ պատասխանեց. «Այն ամենը, ինչ տեսնում եք մեր զարգացման մեջ»: Բաբլոյանը վստահեցրեց, որ առաջիկայում էլ ավելի զարգացնելու ենք մեր հարաբերությունները եւ ԵԱՏՄ-ի, եւ աշխարհի տարբեր երկրների հետ:

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից վերջնաժամկետ տվեց Անկարային՝ հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար: Արա Բաբլոյանի խոսքով՝ «Շատ ճիշտ արեց, որովհետեւ մենք ունենք մեր արժանապատվությունը եւ հստակ մեր մոտեցումները այդ հարցի շուրջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930