Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել են կատալոնացի երկու առաջնորդներ. «Ամերիկայի ձայն»

Հոկտեմբեր 17,2017 23:35

Իսպանիայի դատախազությունը մեղադրել է Կատալոնիայի «Օմնիմում» անջատողական շարժման առաջնորդ Ջորդի Կույշարտին և Կատալոնիայի խորհրդարանի պատգամավոր Ջորդի Սանչեսին՝ անցած ամիս անկախության կողմնակիցների քայլերթի ժամանակ ոստիկանության դեմ բռնություն հրահրելու մեջ:

Անջատողական շարժման առաջնորդների կալանավորումը բողոքի ալիք բարձրացրեց ինչպես Բարսելոնայում, այնպես էլ Բրյուսելում: Բարսելոնայում երկուշաբթի գիշերը ցուցարարներն իրենց բողոքն էին արտահայտում ընդդեմ գործիչների կալանավորմանը:

«Կարծում եմ, որ սա Իսպանիայի կողմից Կատալոնիայի նկատմամբ պետական բռնության օրինակ է: Կատալոնիայի նախագահը դիմել է երկխոսության խնդրանքով, և Իսպանիայի կառավարության առաջին արձագանքը երկու հասարակական գործիչների ձերբակալումն էր: Կարծում եմ՝ դա չափազանց կոշտ արձագանք էր 21-րդ դարի ժողովրդավար երկրի համար: Արդյունքում ունենք երկու քաղաքական բանտարկյալ»,- նշում է ցուցարար Դենի Պաջուելոն:

Բողոքի ցույց էր կազմակերպվել նաև Եվրամիության մայրաքաղաք Բրյուսելում, որն անցավ Եվրախորհրդարանի շենքի առջև: Այստեղ էին եկել մոտ 50 բողոքարարներ, որոնց թվում էին նաև Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ: Նրանք ևս բողոքում էին ընդդեմ կատալոնացի առաջնորդների ձերբակալմանը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031