Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Դովեղը տոնեց Ադրբեջանից հողերն ազատագրելու 33-ամյակը

Հոկտեմբեր 25,2017 00:10

2017թ. հոկտեմբերի 24-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Դովեղ գյուղում հանդիսավորությամբ գյուղի տոնը: 1984թ. հոկտեմբերի 24-ին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանը սահմանամերձ Դովեղի սահմանագոտի էր ժամանել Ադրբեջանի հետ սահմանները գծելու հետ աշխատանքները կատարելու համար:

Սակայն Վ. Մովսիսյանին եւ Դովեղի ղեկավարներին սահմանամերձ անտառից ադրբեջանական խաժամուժը մահվան սպառնալիքով տարել է Ղազախի շրջանի Քամառլու գյուղ, ստիպել, որպեսզի նրանք ստորագրեն Դովեղի սահմանագոտու ավելի քան 1800 հեկտար տարածքն Ադրբեջանին պատկանելու փաստաթղթի տակ, սակայն Մովսիսյանը չի ընկրկել ադրբեջանցիների սպառնալիքների տակ: Արդյունքում Դովեղի սահմանին կատարված սահմանագծման աշխատանքների արդյունքում Դովեղին է վերադարձվել 1800 հեկտար, իսկ ընդհանուր առմամբ Հայաստանին՝ ավելի քան 14 հազար հեկտար տարածք:

2017թ. հոկտեմբերի 24-ին Դովեղում նշվեց գյուղի տոնը: Այդ առթիվ Ռուսաստանից ժամանել էին բազմաթիվ դովեղցիներ: Դովեղի վարչական ղեկավար Սամվել Գորգինյանը նշեց, որ արդեն 2-րդ անգամ է նշվում գյուղի տոնը, հաջորդ անգամ այն ավելի շուքով կնշվի:

Դովեղի տոնը նշելու համար ժամանել էին խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը,Վլադիմիր Մովսիսյանի որդի Վարդան Մովսիսյանը,ծագումով Նոյեմբերյանի տարածաշրջանից քաղաքական տեխնոլոգ Կարեն Վարդանյանը, լրատվական կայքերի խմբագիր Վարուժան Բաբաջանյանը եւ այլոք:

Դովեղի նախկին ղեկավար, Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի ամբիոնի վարիչ Հայկ Ղազարյանը նշեց, որ դովեղցիները դեռեւս 1960-ական թվականների վերջերին տարիներին պայքարում էին իրենց հողերը Ադրբեջանից վերադարձնելու համար, ինքը մասնակցել է այդ գործին:

Գյուղի կենտրոնու ազգային, հայրենասիրական ոգով գեղարվեստական գեղեցիկ ծրագիր ցուցադրվեց, հարազատ շենի պատմությունը, ասմունք ներկայացրին, երգեցին ու պարեցին գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները: Միջոցառումը շարունակվեց Դովեղի հանդիսությունների կենտրոնում ,ուր հյուրասիրության էր կազմակերպված, սահմանագոտում հնչում էին հայրենասիրական երգեր, դովեղցիներն անկաշկանդ երգում ու պարում էին:

Տոնական միջոցառման ավարտին Ադրբեջանի սահմանագոտում տոնական հրավառություն կայացավ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031