Լրահոս
Օրվա լրահոսը

Որսորդական հրացանով կրակել է եղբորորդու վրա

Մարտ 03,2018 13:08 Share

Մարտի 2-ին` ժամը 16.30-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ փետրվարի 17-ին` ժամը 15.30-ի սահմաններում, 1966 թ. ծնված Ղազար Ղ.-ն իրենց տան բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ որսորդական հրացանից կրակել է իր եղբոր որդու` 1989 թ. ծնված Գագիկ Ղ.-ի ուղղությամբ` պատճառելով ձեռքի վնասվածք:

Ժամը 16.50-ին Գագիկ Ղ.-ն հրավիրվել է բաժին, ընդունվել է բանավոր հաղորդում և տրվել դատաբժշկի ուղեգիր:

Ժամը 17.20-ին Ղազար Ղ.-ն հրավիրվել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել որսորդական հրացանը:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    ՀրացանԻՑ չեն կրակում, այլ հրացանՈՎ են կրակում:
    Յ.Գ. ռուսերէնի գերիները՝ выстрелил из ружья 🙂

Պատասխանել Artur Lazarian

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031