Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ցույց՝ Մանվել Գրիգորյանի եղբորորդի-գյուղապետի դեմ. նա խոստանում է հանդիպել գյուղացիների հետ 

Հունիս 23,2018 21:30

Արմավիրի մարզի Արշալույս գյուղում այս պահին ընթանում է բողոքի ցույց՝ գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի դեմ: «Ամեն ինչից էլ դժգոհում ենք: Դժգոհ ենք «դիկտատորներից»: Այս ամենը գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի դեմ է ուղղված»,-Aravot.am-ին տեղեկացրեց Արշալույսի բնակիչներից Սիմոն Աբրահամյանը: Զրուցեցինք նաեւ Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հետ, որը ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: Նա ասաց, որ այս պահին դեռ հստակ չէ, թե ինչն է ոտքի հանել գյուղացիներին:

«Մի քանի օրից ամբողջ գյուղով հանդիպում կունենանք, մարդիկ ելույթ կունենան, կհասկանանք՝ ի՞նչն է խնդիրը: Հիմա պայմանավորվածություններ հաստատելու մեջ ենք»,-նշեց նա: Հետաքրքրվեցինք, թե ինչու են գյուղացիները նրան «բռնապետ» համարում: Զարզանդ Գրիգորյանը զարմացավ. «Ցավդ տանեմ, ձեր պատկերացմամբ՝ ես ո՞ւր, բռնապետն՝ ո՞ւր…այդպես ասողը թող իմանա՝ բռնապետն ինչ է, նոր խոսի: Ժողովրդից հարցրեք, կասեն՝ Արշալույսի ղեկավարը բռնապե՞տ է, թե ոչ»:

Զարզանդ Գրիգորյանը Մանվել Գրիգորյանի ձերբակալության առնչությամբ մեկնաբանություններ անել չցանկացավ, փոխարենը պատրաստակամություն հայտնեց հետագայում խոսել գյուղացիների հետ հանդիպումների արդյունքներից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930