Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Գներն աճում են. մինչև ե՞րբ. «Իրատես»

Սեպտեմբեր 11,2018 10:23

Փոքր դադարից հետո գնաճը կրկին գլուխ բարձրացրեց, ինչի արդյունքում 2017-ի դեկտեմբերից նկատվող ձեթի, ալյուրի, թռչնամսի գների զգալի նվազումը հօդս ցնդեց։
Ավելին, այս պահին ոչ միայն թանկացել են վերը նշված մթերքները, այլև աճել են տավարի, խոզի, թռչնի մսի, ձիթապտղի, բանջարեղենի և մրգի գները։ Եթե 2017-ին տավարի ոսկրոտ մսի մեկ կիլոգրամը 2460 դրամ էր, և այդ գինը պահպանվում է 2014-ից, ապա այսօր 3660 դրամ է, իսկ փափուկ մսի գինը 4000 դրամը գերազանցում է։ Տառացիորեն մեկ շաբաթ առաջ կիլոգրամը 1760 դրամ արժողությամբ ձիթապտուղն այսօր դարձել է 1900 դրամ։ Թանկացել են ալյուրը, թռչնամիսը, բանանը, իսկ շուկայում մրգի ու բանջարեղենի գների վրա չազդեց անգամ վարչապետի շրջայցը «Գումի շուկա»։
«Իմ աճացրած, վարած, ցանած բերքի վրա ո՞նց պիտի ազդի վարչապետի այցը։ Արևը սաղ դաշտերը վառեց, վարկերը մեր վրա ա, ոռոգման ջրի խնդիրն էլ մեծ, բենզինի գինն էլ գնալով բարձրանում ա։ Մենք էլ տուն-տեղ, էրեխեք ունենք, պահել, հագցնել, կրթության տալ կա, բա մենք ո՞նց անենք»,- մեզ հետ զրույցում այսպես գնահատեցին իրավիճակը շուկայի վաճառողները։

Այո, գնաճը հարվածում է ցանկացած մարդու գրպանին, իսկ պարենային մթերքների գնաճը` ծառայությունների գների բարձրացման բոլոր ոլորտներում։ Այս խնդիրն առավել սրվում է աշխատատեղերի բացակայության պայմաններում, առավել ևս, երբ աշխատավարձերն ու թոշակները չեն բարձրանում։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ այս պահին աշխատավարձերի և թոշակների բարձրացման անհրաժեշտությունը որքան էլ մեծ լինի, ստվերից պետբյուջե գանձված գումարներով թոշակներ ու աշխատավարձեր բարձրացնելն արդարացված չէ։ Դեռևս այս տարվա հուլիսին, անդրադառնալով այս հարցին, առաջարկել ենք կառավարությանը այդ գումարները պետություն-մասնավոր տանդեմով ներդնել տնտեսության մեջ` ստեղծելով նոր աշխատատեղեր։ Ի վերջո, ազատ շուկայական տնտեսության պայմաններում պետությունն իրավասու չէ խստորեն միջամտելու բոլոր շուկաներում գնագոյացմանը, սակայն երբ մարդն ունի աշխատանք և ստանում է քիչ թե շատ նորմալ աշխատավարձ, գների բարձրացումը թեև հարվածում է նրա գրպանին, այնուհանդերձ, գրպան «չի ծակում»։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930