Լրահոս
Օրվա լրահոսը

Իզաբելլա Յայլյանը ծանրամարտի ԱԱ-ում զբաղեցրեց  9-րդ հորիզոնականը

Նոյեմբեր 04,2018 18:40

Աշխաբադում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից այսօր առաջինը մրցահարթակ մտավ կանանց ազգային հավաքականի անդամ, 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը: Մարզուհին պոկում վարժությունում ցույց տվեց 95 կգ, հրումում՝ 115 կգ եւ երկամարտի 210 կգ արդյունքով պայքարն ավարտեց 9-րդ հորիզոնականում:

Իզաբելլան կարող էր զգալիորեն ավելի բարձր տեղ զբաղեցնել: Նա պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ գլխավերեւում պահեց 90 կգ կշռող ծանրաձողը, սակայն մի փոքր կորցրեց հավասարակշռությունը եւ ծանրության ազդեցության տակ հատեց աշխատանքային սայմանը, ինչի համար մրցավարները քաշը չհաշվեցին: Իզաբելլան ստիպված եղավ երկրորդ անգամ մոտենալ նույն քաշին՝  ըստ էության կորցնելով մեկ շատ կարեւոր մոտեցում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930