Լրահոս
Օրվա լրահոսը

Գարո Փայլանը անհիմն է համարել հայ երեխային «կրոնափոխ արած» թուրք հաղորդավարի արդարացումները. Ermeni haber

Մայիս 17,2019 23:25

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում գրառում է կատարել, որում անընդունելի է համարել 13-ամյա Արթուր անունով հայ տղային «կրոնոփոխած» Հաթիփօղլուի արդարացումները:  Փայլանը շեշտել է, որ երեխային շահագործելը, չի կարող կրոնով արդարացնել:

«Նիհաթ Հաթիփօղլուն նախօրեին իր հաղորդման ժամանակ կրոնական տեսանկյունից արդարացրեց 13 ամյա երեխային ուղղիղ եթերով շահագործման փաստը։ Երեխային շահագործելը հանցանք է։ Դատախազությունը պետք է անի այն, ինչ անհրաժեշտ է։ Նախ և առաջ մուսուլմանները հանուն իրենց կրոնի պետք է դրա դեմ դուրս գան»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպությունը (İHD) դատական հայց է ներկայացրել մայիսի 11-ին ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ Արթուր անունով հայ պատանուն «կրոնափոխ արած» իսլամի քարոզիչ, հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի դեմ։

Աղբյուր`    Ermeni haber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031