Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԾ բոլոր ստորաբաժանումները միշտ պետք է պատրաստ լինեն կանխելու ահաբեկչությունը». ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյան

Սեպտեմբեր 25,2019 15:21

Հայաստանի Հանրապետության ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը՝ ողջունելով Հայաստանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավար կազմի հավաքի մասնակիցներին՝ նշեց, որ ահաբեկչությունը եւ ծայրահեղականությունը մնում են որպես մեր ժամանակների առանցքային վտանգ:

«Չնայած ներկայումս Հայաստանի տարածքում ահաբեկչական կոնկրետ դրսեւորումներ ի հայտ չեն բերվել, այդուհանդերձ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխարհագրական առանձնահատուկ դիրքը, չի կարելի բացառել միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությունը որպես թիրախ ընտրելու հավանականությունը: Նման զարգացումները ի հայտ բերելու եւ կանխարգելիչ գործողությունների արդյունավետ միջոցներ ձեռնարկելու նպատակով, Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի հետ համագործակցության եւ հատուկ ծառայությունների հետ գործընկերային հարաբերությունների շրջանակներում պարբերաբար իրականացնում է ահաբեկչական սպառնալիքների վերլուծություն: Առանձնահատուկ ուշադրության է արժանանում կարեւոր ենթակառուցվածքային օբյեկտների, այդ թվում՝ վառելիքաէներգետիկ համալիրի, հակաահաբեկչական ապահովվածությունը»:

Aravot.am-ի հետ զրույցում՝ գնահատելով ՀՀ ԱԱԾ ստորաբաժանումների կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վառելիքաէներգետիկ համալիրում իրականացրած պայմանական պատանդների ազատագրման եւ ահաբեկիչների չեզոքացմանն ուղղված հակաահաբեկչական գործողությունը՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն ասաց. «Վարժանքն անցավ շատ լավ: Բոլորը ցույց տվեցին գերազանց պատրաստվածություն եւ արժանի են գովասանքի: Նորից ուզում եմ նշել, որ մենք մշտական համագործակցության մեջ ենք հակաահաբեկչական կենտրոնի անդամ պետությունների հետ եւ վտանգներ չունենք: Սակայն մեր բոլոր մշտական ստորաբաժանումները պետք է պատրաստ լինեն նման իրավիճակների, ինչը մենք ձեր հետ միասին տեսանք քիչ առաջ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30