Լրահոս
Օրվա լրահոսը

Անձերի փոփոխությամբ չի փոխվելու Կառավարության քաղաքականությունը կրթության և այլ ոլորտներում, այն մնալու է անփոփոխ. Ռեֆորմիստների կուսակցություն

Նոյեմբեր 08,2019 17:45

Ռեֆորմիստների կուսակցությունը ուշադրությամբ հետևում է ՀՅԴ ՀԵՄ անդամների և ուսանողների կողմից կազմակերպված նստացույցին, որոնց պահանջն արդարացի է և տեղին:

Կրթությունը ղեկավարող յուրաքանչյուր անձ պարտավոր է առաջնորդվել ազգային մտածելակերպով, ինչը տվյալ նախարարի մոտ բացակայում է: Միաժամանակ կուսակցությունը իր մտահոգությունն է հայտնում դրված պահանջների սահմանափակ լինելու առումով, ինչպես տեսանք Նիկոլ Փաշինյանը նույնպես այսօր ցուցարարների հետ իր հանդիպման ժամանակ հաստատեց այն միտքը, որ Հայաստանում կրթական բարեփոխումների ծրագրերն ու քաղաքականություն մշակողն ու իրականացնողը հանդիսանում է ոչ թե նախարարը, այլ Կառավարությունը, հետևաբար նախարարի գործունեության համար պատասխանատվություն է կրում ոչ թե միայն նախարարը, այլ իրեն նշանակած և իրեն լիազորած ՀՀ Կառավարությունը վարչապետի գլխավորությամբ:

Անձերի փոփոխությամբ չի փոխվելու Կառավարության կողմից որդեգրված քաղաքականությունը կրթության, գիտության, մշակույթի և այլ ոլորտներում, այն մնալու է անփոփոխ:

Ռեֆորմիստների կուսակցությունը գտնում է, որ հեռու չէ այն օրը, երբ այս համընդհանուր գիտակցումով բոլոր հայրենասիրական ուժերը կհամախմբվեն ռեժիմի դեմ պայքարում, ինչի արդյունքում մենք կազատագրվենք նմանօրինակ երևույթներից, որոնց դեմ այսօր պայքարում են ՀՅԴ երիտասարդները:


Ռեֆորմիստների կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930