Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյան. «Աղճատված մեկնաբանությունները բացարձակ ապատեղեկատվություն են»

Օգոստոս 14,2020 21:13

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում  հանդես է եկել ՀՊՏՀ-ականներին և զանգվածային լրատվության միջոցներին ուղղված հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև:

Հարգելի՛ գործընկերներ
Տեղեկացնում եմ ձեզ, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, դատավոր Կ.Համբարձումյանի նախագահությամբ, այսօր հրապարակել է Թիվ ԵԴ/19625/02/20 քաղաքացիական գործով Երևան քաղաքի քաղաքացիական գործերով առաջին ատյանի դատարանի 16.07.2020 թվականի որոշման դեմ Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Ժենյա Մինասյանի կողմից տարված վերաքննիչ բողոքին առնչվող դատական վճիռը, որով մերժել է Ռ․ Հայրապետյանի ներկայացուցիչ Ժենյա Մինասյանի կողմից տարված վերաքննիչ բողոքը։
Վերաքննիչ դատարանի կայացրած վճռի՝ սեփական նախասիրություններին և ճաշակին հաճելի հատվածներից կատարվող աղճատված մեկնաբանությունները բացարձակ ապատեղեկատվություն են և նպատակ ունեն հերթական մանիպուլյացիաներով ստվերել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ՊՈԱԿ-ի ռեկտորի ընտրության բացառապես օրինական գործընթացը։
Զանգվածային լրատվության միջոցներին հորդորում ենք չտարածել այլոց կողմից մատուցվող ապատեղեկատվությունը։ Datalex.am կայքում հրապարակվելուց հետո դատարանի ամբողջական վճիռը կհրապարակենք հասանելի դառնալուց անմիջապես հետո։
Մինչ այդ Ռուբեն Հայրապետյանին հորդորում ենք հրապարակել վերաքննիչ դատական ակտն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ և ոչ թե սեփական նախաձեռնությամբ կատարված կրճատումներով:

 

ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀՊՏՀ ռեկտորի պարտականությունները կատարող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31