Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում չեղարկել են Լենինի դամբարանի վերաօգտագործման համար հայտարարված մրցույթը

Սեպտեմբեր 15,2020 23:23

Ռուսաստանի ճարտարապետների միությունը որոշել է հանրային բացասական արձագանքի պատճառով չեղարկել Կարմիր հրապարակում Վլադիմիր Լենինի դամբարանի վերաօգտագործման համար հայտարարված մրցույթը, հայտնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը՝ մեջբերելով Ճարտարապետների միության նախագահ Նիկոլայ Շումակովի խոսքը։

«Ես հրաժարվեցի, քանի որ նման պայմաններում որևէ միջոցառում իրականացնելն անհնար է։ Ոմանք ինձ ամեն վայրկյան ասում են, թե իբր ես փորձում եմ քանդել դամբարանն ու այնտեղից դուրս հանել Լենինի մարմինը։ Ես հերքում եմ այդ լուրերը, իսկ ինձ ասում են՝ ոչ, դուք քանդում եք դամբարանն ու հանում եք Լենինի մարմինը և այսպես շարունակ։ Ես հոգնել եմ պայքարել այդ մարդկանց դեմ և հասկացել, որ դա անիմաստ է և ոչ ոքի պետք չէ»,- պարզաբանել  է նա։

Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի ճարտարապետների միությունը համառուսական մրցույթ էր հայտարարել Կարմիր հրապարակում Վլադիմիր Լենինի դամբարանի վերաօգտագործման լավագույն կոնցեպցիայի համար։ Մասնակիցներին առաջարկում էին մշակել դամբարանը թանգարանի վերածելու նախագիծ։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930