Լրահոս
Օրվա լրահոսը

Էդ Ռամ. Ես չգիտեմ, թե որքանով ճշգրիտ են ադրբեջանական զենքերը, սակայն դրանք հարվածում են քաղաքացիական ենթակառուցվածքներին, քաղաքացիական բնակավայրերին

Հոկտեմբեր 30,2020 11:32

«Մեդիա Պաշտպանի» հարցազրույցը անկախ լրագրող Էդ Ռամի հետ։ Լրագրողը 7 տարի աշխատել է BBC-ում, իսկ այժմ թղթակցում է բրիտանական տարբեր թերթերի:

-Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծումից հետո, միջազգային շատ լրագրողներ մեկնեցին առաջնագիծ՝ հարձակումը լուսաբանելու համար: Հենց նրանց շնորհիվ է, որ ճշմարտությունը հասանելի է դառնում հանրությանը: Դուք ինքներդ այցելել եք առաջնագիծ, կպատմե՞ք տեղի ունեցածի մասին։

– Առաջին բանը, որ ես այնտեղ տեսա, գնդակոծվող քաղաքն էր, և թե ինչպես են քաղաքացիական անձինք զոհվում: Դա ակնհայտորեն քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորում է: Ես չգիտեմ, թե որքանով ճշգրիտ են ադրբեջանական զենքերը, սակայն դրանք հարվածում են քաղաքացիական ենթակառուցվածքներին, քաղաքացիական բնակավայրերին, սպանում են խաղաղ բնակիչների, քաղաքներն ու ավանները ամայանում են, կյանքը փոխվում է Ստեփանակերտում և Շուշիում, ինչպես նաև Մարտունիում, որը ևս բավականին դատարկվել է:

Ես տեսել եմ պատերազմը շատ միակողմանի, ես Լեռնային Ղարաբաղում հայ զինվորականների հետ եմ եղել, տեսել եմ մի կողմից, բայց կարծում եմ, որ շատ ավելին է կատարվում, քան մենք տեսնում ենք:

-Դուք նշեցիք ադրբեջանական զենքի ճշգրտության մասին: Շատ լրագրողներ վիրավորվել են իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս, չնայած այն հանգամանքին, որ նրանք ունեցել են հատուկ տարբերանշաններ: Օրինակ, ռուս լրագրողներից Յուրի Կոտենոկը վիրավորվել է Շուշիի եկեղեցում: Ի՞նչ եք կարծում, նրանք միտումնավոր են թիրախավորո՞ւմ լրագրողներին:

-Ես վստահ չեմ արդյոք նրանք միտումնավոր են թիրախավորում լրագրողներին, թե՝ ոչ: Այո, որոշ զենքեր հատուկ թիրախային հարված հասցնելու համար են: Լրագրողների` հակամարտությունները լուսաբանելու իրավունքը պետք է հարգվի ազգերի կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031