Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Փաշինյանը շաբաթվա կենտ օրերին հրաժարվում է արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարից, զույգ օրերին՝ առաջարկում է արտահերթ ընտրություններ. «168 ժամ»

Մարտ 04,2021 08:30

Նիկոլ Փաշինյանը շաբաթվա կենտ օրերին հրաժարվում է արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարից, զույգ օրերին՝ առաջարկում է արտահերթ ընտրություններ անցկացնել։ Նա առաջնորդվում է «որը կպավ՝ կպավ» սկզբունքով։

… Նա մեկ հրապարակ է բերում արտահերթ ընտրություններ անցկացնելու, մեկ՝ դրանից հրաժարվելու առաջարկը։ Տրամաբանությունը նույնն է՝ «որը կպավ՝ կպավ»։

Ընտրությունների չանցկացման դեպքում ինքը կշարունակի կպած մնալ իշխանությանը, իսկ եթե ընտրություններ, այնուամենայնիվ, անցկացվեցին, կօգտագործի այն, ինչ օգտագործեց մարտի 1-ի հանրահավաքին՝ վարչական ռեսուրս, օլիգարխիկ փող, քրեական շրջանակների աջակցություն։

Նա հաշվում է, որ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում կարող է կպնել ևս մեկ անգամ իշխանությունը պահելու հնարավորությունը։ Նրա այդ հաշվարկներում բոլորն են՝ սկսած մարտի 1-ին հրապարակը լցրած շրջանակներից, մինչև խորհրդարանական ընդդիմություն։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031