Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի կոմբինատի աշխատակիցները հանք չեն մտել

Ապրիլ 08,2021 10:40

«Չաարատ Կապան» ՓԲԸ–ի, Կապանի լեռնահարստացման նախկին կոմբինատի մոտ 400 աշխատակիցներ հինգշաբթի՝ ապրիլի 8-ին, հրաժարվել են աշխատանքի դուրս գալ եւ հանք մտնել։

Ինչպես Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում նշեցին աշխատակիցները, տնօրինությունից պահանջում են աշխատանքային պայմանների անվտանգության ապահովվում, աշխատավարձի բարձրացում, արտահագուստի, մասնավորապես դիմակի ապահովում։

«Սաղ օրը փոշին շնչում ենք։ Ստանում ենք միջինը 80-120 հազար դրամ, ամեն ինչ թանկացել է։ Մեխանիզմների մասեր չեն փոխում, պահանջում են որակ ապահովել, սենց ոնց աշխատենք»,–ասաց հանքագործներից մեկը` չցանկանալով, որ անունը հրապարակվի։

Ընկերության տնօրինությունը 15 հոգու ժամանակավորապես տուն է ուղարկել՝ վճարելով աշխատավարձի 2/3 մասը։ «Մենք կանգնեցինք մեր ընկերների կողքին, այլեւս չենք կարող լռել»,–ասաց մեր զրուցակիցը։

Բողոքավորների հետ հանդիպել է տնօրեն Դավիթ Թովմասյանը։ Վերջինս ասել է, որ երկրում ստեղծված պատերազմական ու համավարակի պատճառով մի քիչ թերացումներ եղել են, բայց կշտկվեն։ Թովմասյանը հանքագործներին առաջարկել է աշխատել նույն պայմաններով, մինչեւ կկարգավորվի։ Կոմբինատի աշխատակիցները մերժել են տնօրենի այս, ինչպես նաեւ այն առաջարկը, որ աշխատավարձի 2/3 մասով մնան տներում, մինչեւ տնօրինությունը ի վիճակի լինի հարցերը լուծելու։

«Այս պայմանին էլ համաձայն չենք, նստենք տանը, ի՞նչ անենք, սոված մնանք»,–ասաց մեր զրուցակիցը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930