Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ինքնասիրությունդ չի խոցվում

Ապրիլ 14,2021 10:00

«Հայկական ռազմավարի պուրակի» բացումն ինձ առանձնապես չի հետաքրքրում Ալիեւի մարդատյացության (ոչ թե միայն հայատյացության) եւ ցինիզմի տեսանկյունից: Պարզ է, որ մեզ հետ պատերազմում Ադրբեջանի եւ Թուրքիայի տարած հաղթանակից հետո Ադրբեջանի ղեկավարը պետք է ամեն ինչ անի մի կողմից՝ մեզ ցավ պատճառելու, նվաստացնելու, մյուս կողմից ՝սեփական հասարակության էյֆորիան որքան հնարավոր է երկարաձգելու համար:

Ի դեպ, որքան գիտեմ, ոչ մի ադրբեջանցի չի հայտարարել, որ նման գործելակերպն անընդունելի է եւ, մասնավորապես, խոշտանգված մարդկանց ֆիգուրներ տեղադրելը սեփական հասարակությունը այլասերելու միջոց է: Այդ պուրակ «էքսկուրսիաների» եկած դպրոցականները մեծանալու են խեղված հոգեբանությամբ:

Բայց դրանք ադրբեջանցիների խնդիրներն են: Ինձ հետաքրքիր են մեր խնդիրները: Նախ՝ այն, որ մեր ազգին այս նվաստացմանը հասցրած իշխանությունը շարունակում է իշխել՝ չզգալով պարտության դառնությունը, եւ ձեւ անելով, որ ամեն ինչ հոյակապ է ու «Նոր Հայաստանն» ապրում է «աննախադեպ նվաճումների» պայմաններում:

Երկրորդ՝ պետք է արձանագրել, որ մեր հասարակության մեծ մասն իրեն նվաստացած չի զգում եւ գտնվում է ինչ-որ անհասկանալի թմբիրի մեջ: Իսկ ինչո՞ւ է պետք զգալ ցավը: Պատասխանն ակնհայտ է. նույնիսկ ֆիզիոլոգիական մակարդակով՝ մինչեւ չգիտակցես, որ մարմինդ կամ դրա ինչ-որ մի մասը ցավ է զգում, չես կարող անգամ մտածել կազդուրվելու մասին:

Նույն երեւույթի «ազգային» դրսեւորման մասին 1910 թվականին ճշգրտորեն գրում էր Թումանյանը. «Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանն էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը»:

Եթե ներսում չկա ողբերգության գիտակցությունը, ապա չի լինի նաեւ դիմադրությունը արտաքին ճնշումներին: Շատ-շատ՝ Ալիեւի հասցեին ասվի մի երկու «քաղցր բառ», որոնցից Ադրբեջանի նախագահին ոչ տաք է, ոչ սառը: Այս պարագայում դժվար է նաեւ խնդիրը ներկայացնել միջազգային ասպարեզում (ինչից, բնականաբար, օգտվում է նույն Ալիեւը):

Ես կարող եմ նաեւ հասկանալ միջազգային կառույցների արձագանքի տրամաբանությունը՝ «ինչի՞ց եք դուք, հայերդ, բողոքում, եթե ձեր իշխանությունը խոսում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ «կառուցողական երկխոսության» մասին, իսկ ձեր հասարակությանն ավելի հետաքրքիր է ոչ թե Հայաստանի ներկայիս վիճակը, այլ երեք տարի առաջ տիրող հոռի բարքերը»:

Այնպես որ Ալիեւն ամեն ինչ ճիշտ է հաշվարկել, եւ նրա լկտիության պատճառը ոչ թե միջազգային կառույցների անտարբերությունն է, այլ մենք ենք: Եթե ինքնասիրությունդ չի խոցվում, ինչի՞ց ես բողոքում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Armen says:

    Այս իշխանության ներկայիս գոյությունը պատրազմից հետո նախկին անբարոների անհարկի ակտիվության հետևանքն է: Սա միանշանակ հիմնական պատճառն է:

    • Հ.Շ. says:

      կարող էք ասիկա ասել, միայն եթէ այս իշխանութիւնը վերարտադրուի, յաջորդ ընտրութիւններին. մինչ այդ՝ այս իշխանութեան այժմու գոյութիւնը հետեւանքն է, բացառապէս՝ 2018-ի իրադարձութիւններին եւ ընտրութիւններին, եւ այն իրողութեան որ՝ ուժայինները տակաւին ծառայում են նրան, ազդու կերպով.

      սակայն անշուշտ կարող էք նաեւ, մինչեւ յաջորդ ընտրութիւնները, Դուք Ձեզ օրօրել զուտ ենթակայական, յուզական, կամայական «համոզումների» սփոփիչ պատրանքներով. մօտեցում մը, ի դէպ, որ ձեռնտու է՝ հակա-իմքայլական ուժերին. (միայն թէ, թերեւս պէտք է որ մի քիչ պատրաստուիք, մտածէք նաեւ թէ ինչպէ՞ս էք դիմագրաւելու իրականութիւնը, երբ որ այս վարչակարգը վերջ գտնէ. ու վերադառնան՝ սեւ գայլերը… )

      • Հ.Շ. says:

        այստեղ նշենք նաեւ որ, այս անգամ, եթէ այդ սեւ գայլերը (որոնք գորշերից աւելի վա՛տն են, այո, այո…) այդ հին, նախկին, չար, տգեղ, անճոռնի, անախորժ, թուրքից-վա՛տ, թալանճի վայրենիները (այո՜, այո…) կազմեն իշխանութիւնը, վերջինիս լեգիտիմութիւնը պիտի չկարենան իսկ հարցականի ենթարկել, ոչ Փաշինյանը ոչ էլ նրա համակիրները, քանզի Փաշինյանի եւ իր իմքայլական կառավարութեան վերահսկողութեան տակ է, որ տեղի պիտի ունենան ընտրութիւնները… lol…

        լաւագո՛յն խորհուրդը որ Փաշինյանը ստացաւ, Առաջին Նախագահին ըսածն էր (նա էլ, լուծման այդ առաջարկը արտայայտեց, քանի որ թերեւս մի քիչ յանցաւոր է զգում, փաշինյանիզմի անասելի վնասներին համար, ինչպէս նաեւ Փաշինյանի անձնական ճակատագրի կապակցութեամբ. ոչ թէ քանի որ ինք կապ ունէր՝ 2018-ի հաւաքական ինքնասպանութեան հետ – չէ, այդ վարկածը չդիմացաւ դէպքերի ընթացքին -, այլ քանի որ շնորհիւ իրեն է, որ Փաշինյանը իր նախնական քայլը առաւ, 2007-ին, ու մտաւ քաղաքական դաշտ.

    • Ruben says:

      Да! Жертва аборта (այդ անդամները աբորտի զոհ են:)

  2. Հ.Շ. says:

    «միջազգային կառոյցների» ո՛րեւէ կարեւորութիւն տալը, բառացիօրէն՝ խղճալի է, ոեւէ մէկուն համար որ քսան-հինգ տարեկանէն աւելի մեծ է. սովորականէն աւելի արագ արբունքի հասածների պարագային՝ քսան-երկու տարեկանից վեր.

    երանի թէ մենք լինէինք միայն թշնամիին « լկտիության պատճառը»

    մենք պատճառն ենք՝ նրա յաղթանակին. բոլոր մակարդակների վրայ.

    իսկ տարօրինակը այն է, որ ոմանք նրա լկտիութիւնից շատ աւելի ազդուած եւ յուզուած են, անհամեմատօրէն աւելի, քան թէ նրա յաղթանակից

    իսկ կան անշուշտ անոնք, որոնց համար մասնաւոր նշանակութիւն չունին՝ ոչ նրա յաղթանակը, ոչ ալ նրա լկտիութիւնը

    ի դէպ, ամէն ինչ որ թշնամին ասում է, անում է, 10 նոյեմբեր 2020էն ի վեր՝ լկտիութիւն չէ. պատերազմին շարունակութիւնն է. այսինքն՝ մեր պարտութեան, մեր զգետնումի շարունակութիւնը. ու նրա յարձակումը պիտի չդադրի, բնաւ, մինչեւ որ մենք լիովին անէանանք.

    եթէ մենք թշնամիին այժմ կատարածին՝ հինգ տոկոսը միայն անէինք, մեր յաղթանակէն ետք, այժմ այս վիճակում չէինք յայտնուիր. իսկ ոչ միայն չըրինք, այլ՝ հակառակը ըրինք. եւ հիմա ել՝ նոյնպէս ու դարձեալ, լրիւ ու ամբողջովին սխալ ընթացքի մէջ ենք. այսինքն, մենք ոչ մարդավարի յաղթել գիտենք, ոչ էլ պարտուիլ… ճիշդ ի՞նչ գիտենք…

  3. Garo says:

    Ստացվումա, քո նշանակած ԱԱԾ պետերը անորակ են, գենշտաբի պետը անորակա, ՊՆ-ն անորակա,
    ձեր ընտրած ՍԴ դատավորները անորակ են:
    Իսկ վարչապետը, փոխվարչապետերը, ԱԽՔ-ը, նախարարները, մարզպետները, պատգամավորները ու մնացածը ոնց են:
    Կարողա էլի հետին թվով պարզվի որ դրանք էլ բանի պիտանի չեն՞

  4. Սարգիս Զեյթունյան says:

    «Եթե ինքնասիրությունդ չի խոցվում, ինչի՞ց ես բողոքում:»
    Մեր ինքնասիրությունն, այո, չի խոցվում: Բայց մենք չենք բողոքում, մենք հոտնկայս ծափահարում ենք: … որովհետև մենք չունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու ոչ մի ցանկություն էլ չկա:
    Այն, ինչ կատարվեց այսօր ԱԺ-ում մեր բոլորիս բարոյալքման վկայությունն է, Ատծո պատժի մի մասը:

  5. Ruben says:

    Երեք հազար տարի ոչ ոք չէր կարողանում ոչնչացնել հայերին և Հայքը:
    Երեսուն տարում Հայկական լեռնաշխարհում արածող ոչխարները կերան մարդկանց:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930