Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ են մեղավոր համարում կատարվածի մեջ ստեփանակերտցիները. «Հրապարակ»

Մայիս 05,2021 10:31 Share

Ստեփանակերտի հրապարակում՝ հայտնի «Պիտաչոկում», արցախցիներին հարցրինք, թե ինչպես են ապրում պատերազմից հետո։

«5-6 զոհ եմ տվալ՝ ախպերներ, հորքուրի, մորքուրի տղաներ, իմ տղան վիրավոր է։ Չեմ ասում՝ սոված ենք, հասցնում ենք ամեն ինչ, բայց էդ ցավը, էդ վիշտը կարում չենք մոռանանք»,- ասաց ստեփանակերտցի մի կին։

Մյուսն էլ, որ գալիս էր Ստեփանակերտի ընդարձակված, չափերով անհամեմատ մեծացած ու թարմ գերեզմաններով համալրված եղբայրական գերեզմանոցից, ցավով նշեց․ «Ինչքա՞ն զոհ տվեցինք, «Բրատսկի մագիլումը» տե՞ղ կա, հենց էնտեղից եմ գալիս, էս ի՞նչ ա կատարվել, հիմա էլ ի՞նչ, Արցա՞խ ա մնացալ, ազիզ ջան»։

Անցորդներից մյուսը՝ տարեց մի մարդ էլ գլխով հազար բան անցածի հարմարվողականությամբ ասաց․ «Լավ չի ստացվում, բայց դե՝ ապրում ենք, էլի, մատաղ, ո՞ւմ բողոքենք»։

«Ուրիշ ժամանակ տեղներս չեն իմանում, բայց հենց կռիվը սկսում ա, գալիս են, տանից ձեռքդ բռնում են, թե՝ դավայ, գնում ենք կռիվ։ Բայց որ գնում, վիրավորվում, մահանում ես, էլ տեղդ չեն իմանում, չեն ասում՝ մի հատ քինանք տունը, տեսնինք, մեր սալդատն ա իլալ, մեր վիրավորն ա իլալ, հիչա՞վ օգնինք, հիչա՞վ հասնինք։ Ես քեցալ ամ կռիվ, վիրավորվել եմ, ինձ ի՞նչ են տվալ»,- նեղսրտած ասաց ստեփանակերտցի մի պապիկ։

Ո՞ւմ եք մեղավոր համարում կատարվածի մեջ՝ հարցրինք զրուցակիցներին։

«Հլա նաղդը Փաշինյանն ա, որպես պագոնավոր՝ Փաշինյանն ա մեղավոր, նա ա մեր տոչկան խանգարել, մեր գործերը տապալել»։ «Մեր ղեկավարներին, ուրիշ ոչ մեկին։ Ներկայիս ղեկավարներին, նախկինը հի՞նչ կապ ունի, նախկինը մեղավոր կլինի, եթե նոր ղեկավարը մի 3-4 ամսվա լինի, բայց 3 տարուց հետո հի՞նչ նախկին»։ «Ո՞ւմ եմ մեղավոր համարում՝ մեծերին, կառավարությանը»,- պատասխանում էին արցախցիները՝ հավելելով, որ եթե Փաշինյանն այցելի Արցախ, իր բաժինը ստանալու է։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31