Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Փաշինյանի գլխին սարքում են, զանգում են՝ Ալիևին, թե զորք բեր, մտցրու, ընտրությունները խառնենք»․ Ամասիայի բնակիչ

Մայիս 17,2021 23:35

Ամասիայում խիստ հակասական տրամադրություններ են Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ։ Կան մարդիկ, որոնք գտնում են՝ ընտրություններ բացարձակապես պետք չեն, քանի որ Նիկոլ Փաշինյանը մեն ու միակ ազնիվ մարդն է Հայաստանում, որին ուղղակի խանգարում են աշխատել։ Կան մարդիկ էլ, որոնք, վրդովված Փաշինյանի կառավարումից ու նաև օր օրի արձանագրվող գնաճից, կարծում են՝ րոպե առաջ պիտի հեռանա․ վտանգավոր իրավիճակ է։

Այստեղ յուրօրինակ մեկնաբանություններ են հնչեցնում նաև ադրբեջանական զինուժի՝ Հայաստանի պետական սահմանները հատելու մասին։ Քննադատում էին նաև «Էրատո» ջոկատին՝ «սահման հասնելու փոխարեն՝ Կոռնիձորում 15 հատ խոզ ուտելու, քեֆ- ուրախություն անելու համար»։

Ինչևէ, մեր զրուցակիցներից մեկը՝ Սամվել Բադալյանը, որն աշխատել է Ամասիայի կարի գործարանում, շատ վրոդվված էր, որ կան մարդիկ՝ իրենց թույլ են տալիս Նիկոլ Փաշինյանին կամ նրա ընտանիքի անդամներին հայհոյելու։

«Երևանի փողոցներում հարց են տալիս՝ մեկը քրֆում է , մյուսը չգիտես ինչ է ասում, էսօրվա դրությամբ մենք ունենք մի մարդ Հայաստանում, էդ Փաշինյանն է։ Ես աշխատում, ապրում եմ, կառավարությունը ինձ փող չի տվել, բայց ճիշտը պիտի խոսես, մարդն աշխատում է, շատ շնորհքով մարդ է , բայց չեն թողնում»,- ասում է մեր զրուցակիցը։

Մեր հարցին ՝ ովքե՞ր չեն թողնում, Սամվել Բադալյանն ասաց․ «Ինչ որ անում են Երևանում՝ Դեմիրճյան փողոցում, փողոց են փակում, էդ ընդդիմադիրները սաղ հանցագործ են, ուզում են պետությունը վերացնեն, պետականությունը վերացնեն Հայաստանում, այ էդ հավաքվողները չեն թողնում։ Ամասիայում էլ եկեղեցի են սարքում, հեչ չգիտեմ ինչ կուսակցություն է, եկեղեցին եկել է, բայց կուսակցությունն էլ հետն է եկել, ընտրարշավ է էստեղ»։

Ադրբեջանական զինուժի՝ հայկական պետական սահման հատելու մասին էլ մեր զրուցակիցը համոզմունք հայտնեց, որ նախկին ուժերն են Նիկոլ Փաշինյանի գլխին սարքում։
«Մենք չգիտենք՝ էդ սարերից ի՞նչղ են անցել, զորք չի եղել, չեն տեսել, կամ երևի ռազվետկա չեն ունեցել, եկել են էդ մարդիկ,ուրեմն մարդ չեն ունեցել դեմը, ելել, եկել են։

Կարող է հենց ներսից են անում, զանգում են Ալիևին, թե ընտրություն է , զորք բեր, մտցրու Հայաստան, մենք էս ընտրությունները խառնենք իրար։ Հեռախոսազանգով, երբ պետք լինի Ալիևի հետ կապ կհաստատեն։ Նախորդների մասին եմ ասում, թե չէ Փաշինյանն ամենամաքուր մարդն է, ո՛չ տարել է, ո՛չ կերել է, ո՛չ ծախել է։ Հայաստանում 80 հատ խոշոր ձեռնարկություն Քոչարյանը ծախեց Ռուսաստանին»։

Ամասիայում կան մարդիկ էլ, որոնք գտնում են՝ Հայաստանում վտանգավոր իրավիճակ է, «զինված ուժերը քանդեցին, հերոսների վրա գործ սարքեցին», իշխանափոխություն է պետք։

Որոշ մարդկանց համոզմամբ էլ՝ երկիրն այս վիճակից հանելու համար արտահերթ ընտրություններն անխուսափելի են, սակայն նոր ուժ է պետք։

«Եթե մասնակցեմ, բոլորին կջնջեմ, 30 տարվա մեջ մի լավ բան չի կատարվել։ Ժողովուրդը սովից կոտորվում է, հատկապես գյուղացու վիճակը շատ վատ է», -ասաց զրուցակիցներից մեկը։

Նա ևս այն համոզմանն էր, որ երկրում դավաճանները շատ են, այդ պատճառով էլ աշխատել չի ստացվում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31