Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանն արդեն ինքն իր համար հանձնել է Արցախը` ներս չի կարողանում մտնել». Դավիթ Սահակյանց

Հուլիս 07,2021 14:19 Share

«Փաշինյանն արդեն ինքն իր համար հանձնել է Արցախը` ներս չի կարողանում մտնել… Հակահայը պետք է իր գործունեությունն անի, ամեն ինչն այդ տրամաբանության մեջ է: Նորից բարձրացնել ալիքը` արցախցի, հայաստանցի, դա էլ է մտնում այդ տրամաբանության մեջ: Իրենք այդպես են համառորեն մտածում եւ ամեն անգամ փորձում են կրակի մեջ փայտ գցել, ցանկանում են արթնացնել այն վատը, որ կա մեր հասարակության մեջ: Դա է իրենց առաքելությունը»,-«Հայելի» ակումբում նշեց մուլտիպլիկատոր, ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը:

«Ցավոք սրտի, պայքարը հասավ իր պիկին ու կանգ առավ, մինչդեռ ինձ մոտ կար համոզմունք, որ ինչ-որ բան կփոխվի գոնե այն հարցում, որ հավասարը հավասարի կավարտվեին ընտրությունները: Թեեւ համոզված եմ, որ այդպես էլ եղել է, բայց գիտեմ, որ եղել են կեղծիքներ, ձայների նվիրում բոլոր կուսակցությունների կողմից: Ինձ համար, օրինակ, նոնսենս է, թե ոնց կարող էր մշտական էլեկտորատ ունեցող «Բարգավաճ Հայաստանը» չմտներ խորհրդարան` լինելով կուսակցություն… Միգուցե գնացել է գործարքի` հանգիստ ապրելու, բիզնեսի եւ այլնի համար: Այսինքն, եղել է այն, ինչի մասին մենք խոսում էինք, բայց մեզ վստահեցնում էին, որ այդպիսի բան լինել չի կարող, հնարավոր չի… Բայց լավ էլ հնարավոր է, իր վերջին հավաքը հրապարակում ակնհայտ ցույց տվեց, որ իր մոտ այն պահն է, որ կամ-կամ է լինելու: Գուցե այդ գիշեր ինքը (Նիկոլ Փաշինյանը-Գ.Հ.) խոսակցություն է ունեցել բոլոր այն մարդկանց հետ, որոնք պատասխանատու են ձայն բերելու համար, ինչը եւ տեղի ունեցավ»,- հավելեց մուլտիպլիկատորը:

Դավիթ Սահակյանցի խոսքով, առաջին անգամ նոյեմբերին հույս արթնացավ, որ այս իշխանություններից հնարավոր է պրծնել. «Մարդանց մոտ հույս արթնացավ, որ կվռնդեն իրենց, որ գոնե խայտառակ գնով մի բանի կարող ենք հասնել… Հիմա կամ պետք է այսօրվա ընդդիմության աշխատանքը կոորդինացվի` կլինի խորհրդարանում, թե դրանից դուրս, դեռ պարզ չէ…Բայց դա կլինի մի դեպքում, որ մենք մեր մեջ հասկանանք` պատրա՞ստ ենք հայրենիք ունենալ, եւ երկրորդ պատրա՞ստ ենք բանակցել տեռորիստների հետ: Ես համարում եմ, որ այսօրվա իշխանությունը տեռորիստական խմբավորում է, որը պատանդ է վերցրել մի քանի միլիոնանոց հայությանը եւ անում է, ինչ ուզում է, հատկապես որ հիմա ինքը հղփացած վիճակում է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031