Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարտիրոսյանը Ադրբեջանի ուժեղագույն գրոսմայստերին ստիպեց անձնատուր լինել

Հուլիս 20,2021 22:44

Սոչիում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գերազանց է հանդես գալիս հայաստանցի երիտասարդ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը: Մեր 21-ամյա շախմատիստը 1/32 եզրափակչի հիմնական պայքարում 1:1 էր խաղացել Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շախրիյար Մամեդյարովի հետ, եւ պայքարը տեղափախվել էր թայ-բրեյք:

Այսօր Հայկը շատ ծանր պայքարում 2,5:1,5 հաշվով հարկադրեց բազմափորձ  Մամեդյարովին անձնատուր լինել եւ լքել մրցաշարը: 1/16 եզրափակչում Հայկի հերթական մրցակիցը լինելու է  խորվաթ գրոսմայստեր Անտե Բրկիչը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031