Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս մարդիկ զբաղված են իշխող քաղաքական ուժի PR-ով»․ բողոքի ցույց՝ ԵՄ պատվիրակության առաջ

Փետրվար 10,2022 17:09

«ՀՀ-ում խայտառակ գործընթացներ են տեղի ունենում, որոնց առնչությամբ եվրոպական կառույցներն անընդունելի լռություն են դրսեւորում»,-ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության առաջ այսօր կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Մի քանի տասնյակ քաղաքացիներ, հանրային-քաղաքական գործիչներ իրենց մոտեցած աշխատակցի միջոցով պահանջագիր փոխանցեցին ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին՝ մատնանշելով, որ ՀՀ-ում իշխանության կողմից ոտնահարվում է ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, ԶԼՄ-ների աշխատանքը, մարդիկ, դատավորները քաղաքական ճնշումների են ենթարկվում։



«Այդ լռությունը պատճառներից մեկն է խոսքի ազատության, դատական իշխանության անկախության, ՏԻՄ ոլորտներում, ԶԼՄ-ների անկախության հանդեպ բռնաճնշումների։ Մեղքի եւ պատասխանատվության բաժնեմաս ունեն այս մարդիկ, որոնք ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչներն են։ Մենք գտնում ենք, որ այս մարդիկ իրականում չեն ներկայացնում եվրոպական արժեքները, այլ զբաղված են իշխող քաղաքական ուժի PR-ով։ Պատճառները տարբեր են, օրինակ՝ քաղաքական ոլորտում որոշակի ակնկալիքներ ունեն, բայց առավել կարեւոր է այն, որ իրենց լռությունն առավելապես պայմանավորված է եվրոպական երկրների մայրաքաղաքներ պատշաճ տեղեկատվություն չփոխանցելով։ Անհնար է, որ նման պայմաններում այսպիսի վերաբերմունք լինի»,-նշեց Ռուբեն Մելիքյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28