Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիները եվրոպական ատյաններում կոնկրետ լուսանկարներով ցույց են տալիս, թե ինչպես են ադրբեջանաբնակ բնակավայրերը թալանվել». «Ազգ»

Մարտ 19,2022 09:50

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում էթնիկ զտման մասին թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը հայցեր ունեն ներկայացրած, բայց ի տարբերություն մեզ՝ ադրբեջանցիների ներկայացրած բողոքները՝ փաստարկների առումով, շատ ավելի ուժեղ են։ «Ազգ»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում մարդու իրավունքի հարցերով փորձագետ Արա Ղազարյանը։

«Ադրբեջանցիները եվրոպական ատյաններում կոնկրետ լուսանկարներով ցույց են տալիս, թե ինչպես են նախկինում ադրբեջանաբնակ բնակավայրերը թալանվել կամ ավերվել մեր հայրենակիցների կողմից։ Դատավորը, տեսնելով, որ անգամ բնակավայրի կոյուղագծերն են հանված, չի մտածելու, թե դա ռազմական առավելության կամ ռազմական գործողությունների համար է արվել։ Մտածելու ու եզրակացնելու է, որ կոյուղի ու ջրագիծ ոչնչացնելը խաղաղ բնակիչների վերադարձի դեմ է ուղղված»,- մեկնաբանում է Ղազարյանը։

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031