Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի Հանրապետությունն էլ է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է». Փաշինյան

Նոյեմբեր 11,2022 22:44

Հանրային հեռուստաընկերության հարցին, որ Իրանը տարածքային ամբողջականության կողմնակից է, ինչը նշանակում է Արցախի հարցում պրոադրբեջանական դիրքորոշում, մյուս կողմից էլ Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունները լարվել են, ինչպես է պատկերացնում այս համատեքստում Իրանի դերակատարությունը տարածաշրջանում, Նիկոլ Փաշինյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Պետք է մեր պատկերացումները վերանայենք հակահայկական տրամաբանության մեջ…Ցավոք սրտի, միջազգային հանրությունն Արցախի հարցը հենց այդպես էլ ընկալում է, հետեւաբար ինչքանո՞վ է ճիշտ այսօրինակ ըմբռնումը ձեւակերպելը ոչ պրոհայկական: Գուցե պրոբլեմի քննարկման ընթացքում պետք է վերադառնանք եւ տեսնենք, թե ի՞նչ է տեղի ունեցել այս առումով 1994թ-ից սկսած, որովհետեւ միջազգային հանրության ընկալումը, ինչքան էլ ընդունված չլինի մեր իրականության մեջ դրա մասին խոսելը, 1996թ Լիսաբոնի գագաթաժողովի արդյունքներով է արձանագրվել, չնայած Հայաստանը վետո է դրել, որոշումը չի ընդունվել, բայց նախագահողի հայտարարություն է ընդունվել:

1996թ ամբողջ ԵԱՀԿ-ն, միջազգային հանրությունն, ըստ էության, արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Դրան միայն Հայաստանն է դեմ քվեարկել»:

Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Բոլորի որոշումը հայտնի է 1993 թ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերով, որոնք միջազգային աշխարհակարգի տրամաբանության մեջ ըստ էության բարձրագույն մարմնի ընդունած փաստաթուղթն են: Այլ խնդիր է, թե մենք այս ամենով հանդերձ մեր հարաբերություններն ինչպես ենք կառուցում: Գուցե պրոբլեմը դրա մեջ է, որ հարաբերությունն այս իրականության հետ ճիշտ չենք կառուցում: Իրականում ես ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն էլ է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է: 2007թ ընդունել է, որ Ադրբեջանի մաս է, եւ ի վերջո մենք ինչքա՞ն պետք է սա չարձանագրենք…Ես այդ մասին մեկ ժամանոց ելույթ եմ ունեցել Ազգային Ժողովում, ուրիշ խնդիր է, մենք ուզո՞ւմ ենք դա տեսնել: Մեր բոլոր խնդիրները գալիս են դրանից, որ շարունակում ենք դա չտեսնել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930