Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորս հնարավորության դեպքում պիտի աջակից լինենք Արցախի կայունացմանը, Հայաստանի տնտեսության զարգացմանը»․ Գարիկ Ղազարյան

Նոյեմբեր 12,2022 20:21

«Չեմ կարծում, որ իմ արածի մեջ արտառոց  ու զարմանալի որեւէ բան կա։ Բոլորս, ով ինչով կարող է, հնարավորության դեպքում պիտի աջակից լինենք Արցախի կայունացմանը, Հայաստանի տնտեսության զարգացմանը»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց ծննդով քաջարանցի գործարար Գարիկ Ղազարյանը։ Գործարարն օրերս Ստեփանակերտի քաղաքապետարանին նվիրեց երեք միավոր հատուկ տեխնիկա։

Դրանք, ինչպես նշեց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, էականորեն կփոխեն համայնքային համապատասխան ընկերությունների աշխատանքների արդյունավետությունը։

Նա Գարիկ Ղազարյանին քաղաքային իշխանության անունից շնորհակալագիր հանձնեց՝ «քաղաքային տնտեսության տեխնոպարկի արդիականացման գործում ունեցած ավանդի համար»: Ստեփանակերտի քաղաքապետը հույս է փայփայում, որ  Արցախի համար կարեւոր այս օրերին  նախաձեռնությունը վարակիչ կլինի «Արցախի  հոգսերով ապրող եւ քաղաքի զարգացմամբ շահագրգռված մեր բոլոր գործարար-բարերարների համար»։

Առաջին անգամ չէ, որ սյունեցի գործարարն աջակցում է Արցախին։ «Այս ձեռնարկը նաեւ հոգու պարտք էր՝ սրտանց ու անշահախնդիր արված»,-նշեց Գարիկ Ղազարյանը։

Ի դեպ, հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծած ռազմական ագրեսիայի օրերին՝ Գարիկ Ղազարյանը, որը նաեւ  Երկրապահ կամավորականների միության Քաջարանի տարածքային կոմիտեի անդամ է,  կամավորների իր ջոկատով առաջնագծում էր։

Գարիկ Ղազարյանը նաեւ մասնակցել է ապրիլյան քառօրյա եւ 44-օրյա պատերազմներին, միշտ կանգնել է բանակի կողքին, աջակցել է բանակաշինությանը։
Այս տարի նա ջրցան ու աղբատար ժամանակակից ավտոմեքենաներ նվիրեց  նաեւ Կապան համայնքին։

Լուսանկարները՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի էջից

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930